ԴԱՀԿ պետի տեղակալի ընտանիքը 27 միլիոն դրամի չափով նվիրատվություն է ստացել
ECONOMICSՀՀ արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Ռոբերտ Ղազարյանի ընտանիքը 2015թ-ին 27 միլիոն 400 հազար դրամի չափով նվիրատվություն է ստացել:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված Ռոբերտ Ղազարյանի եւ իր կնոջ 2015թթ. հայտարարագրերից:
Սրանից բացի ԴԱՀԿ պետի տեղակալը նախորդ տարի 25 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են երեք միլիոն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո եւ ութ հազար ֆունտ ստեռլինգ:
Ղազարյանը որպես 2015թ-ի եկամտի աղբյուր է նշել վեց միլիոն 673 հազար 956 դրամ տարեկան աշխատավարձը, երկու միլիոն 100 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարը, հինգ միլիոն դրամ նվիրատվությունը: Բացի այդ, վարկերից ստացված նրա եկամուտը կազմել է 924 ամերիկյան դոլար, 17 եվրո եւ մեկ միլիոն 235 հազար 419 դրամ:
Ոչ պակաս ուշագրավ է Ռոբերտ Ղազարյանի կնոջ՝ Աննա Միքաելյանի հայտարարագիրը: Այսպես, որպես դրամական միջոցներ նա հայտարարագրել է յոթ միլիոն դրամ, 140 հազար ԱՄՆ դոլար, 60 հազար եվրո եւ 12 հազար ֆունտ ստեռլինգ:
ԴԱՀԿ պետի տեղակալի կինը որպես եկամուտ է նշել 699 հազար 344 դրամ տարեկան աշխատավարձը, ստացված փախառությունները՝144 հազար 809 դրամ, վարձակալությունից ստացված գումարը՝ մեկ միլիոն 188 հազար դրամ եւ երեք միլիոն 200 հազար ռուբլի նվիրատվությունը:
Ռոբերտ Ղազարյանը ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում 2011թ-ից: