Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի. Արսեն Սաֆարյանը՝ երիտասարդ երգահանների ու ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում ոչ այնքան ակտիվ բեմական գործունեություն ծավալող երգիչ Արսեն Սաֆարյանն այս պահին որպես ժյուրի է ներկայանում «Շանթ» Հ/Կ-ի «Պրեմիերա» նախագծում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է նոր սերնդի նկատմամբ իր կարծիքների, առաջիկայում սպասվելիք ծրագրերի եւ այսօրվա հայկական երգարվեսի մասին:

-Արսեն երկար ժամանակ էր, Ձեզ էկրաններին չէինք տեսնում, իսկ հիմա ժյուրիի կարգավիճակում եք ներկայանում, ինչպե՞ս ընդունեցիք առաջարկը:

- Այո, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ ըստ իս «Պրեմիերա» նախագիծն իր նշանակությամբ շատ կարեւոր է, այն հնարավորություն է տալիս թե սկսնակ, թե արդեն հայտնի հեղինակներին ներկայացնել իրենց երգերը: Նախագիծն ինքնին հետաքրքիր է, քանի որ նոր երգերը պետք է շունչ ստանան եւ նոր մարդիկ պետք է գնահատվեն:

-Արսեն, բայց հիմա միշտ չէ, որ ձեր սերնդակիցները հավանում են նոր սերունդներին, նրանցից հաճախ կարող ենք լսել, որ տաղանդները քիչ են:

-  Ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետներին: Իհարկե, կան անտաղանդ հեղինակներ ու կատարողներ, բաjց նրանց կողքին նաեւ իսկապես տաղանդավորներ: Կոնկրետ նախագծի շրջանակներում շատ լավ երգեր ենք ստացել, որոնք մեզ հաճելիորեն զարմացրել է: Ես այն տեսակներից չեմ, որ ասում են՝ «Դե մենք ուրիշ էինք», տաղանդներ միշտ են լինելու, ուրիշ հարց է, թե այս ոլորտն ուր է գնում:

-Հետաքրքիր է, իսկ դուք երիտասրադ երգահաններին վստահո՞ւմ եք:

-  Ինձ համար այդ հարցում ահել-ջահել կապ չունի, մինչեւ ականջս չլսի եւ ինքս չհավանեմ, նշանակություն չի ունենա, թե ով է գրել երգը: Միաժամանակ, իհարկե, կան անուններ, որոնց անունը լսելիս հասկանալի է դառնում, որ ինչ-որ գեղեցիկ ու արժեքավոր բան է գրվել, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի հեռու մնալ երիտասրադ ստեղծագորողներից, որոնց մեջ նոր շունչ կա:

-Հատկապես «Պրեմիերա»-ի շրջանակներում կան գուսանական երգերի հնչերանգներով երգեր, որպիսիք միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում, դուք ի՞նչ կարծիք ունեք:

-  «Պրեմիերա»-ում մի այդպիսի երգ կա, կոչվում է  «Ճար չունեմ», այն իմ ամենասիրելի երգն է. գուսանական հնչերանգներով, բայց նոր շնչով այդ երգն իսկապես շատ գեղեցիկ է ու զարմանում եմ, թե ինչպես կարելի է այն չհավանել: Խնդիրը երգերն աղավաղելու մեջ չէ, այլ թե ով ավելի մոտ կլինի իր արմատներին ու հայերեն կգրի. Այստեղ խոսքը լեզվի մասին չէ, առհասարակ հայերեն երգելն ու հայերեն գրելը շատ զգույշ երեւույթներ են, կարող են երգել հայերեն երգ, բայց ոչ մեղեդին լինի հայերեն, ոչ բովանդակությունը: Ինչ վերաբերում է հին գուսանական երգերի նոր կատարումներին, պետք է շեշտեմ, որ ես միշտ բնօրինակի կողմնակիցն եմ, քիչ է հաջողվում, որ հին երգերը նոր գործիքավորմամբ գեղեցիկ է այնքան, ինչքան բնօրինակի ժամանակ, այնուամենայնիվ այստեղ եւս բացառության սկզբունքը գործում է. իհարկե՝ հնարավոր են նաեւ լավ գործիքավորումներ, որոնք արդեն հայտնի երգերին նոր շունչ կարող են հաղորդել:

-Արսեն, որեւէ նախագծի մասնակցելիս՝ մասնակիցները մեծ հույսեր են կապում ժյուրիի հետ. ըստ Ձեզ՝ որքանո՞վ կարող է ժյուրին օգնել մասնակցին:

-  Ժյուրիից շատ բան է կախված, հատկապես սկզբնական ընտրության ժամանակ, որովհետեւ մենք ընտրել ենք բազմաթիվ երգերից ընդամենը մի քանիսը, ու եթե ժյուրին ճիշտ չվերաբերվի այդ երգերին ու սխալ ընտրություն անի, արդյունքում հեռուստադիտողը կլսի վատ ու անճաշակ երգեր: Որպես ժյուրի երբեւէ չեմ հետաքրքրվում այդ հեղինակն ինձ ընկեր է, բարեկամ, թե անծանոթ. ես փորձում եմ հնարավորինս անաչառ լինել: Կոնկրետ այս նախագծում շատ եմ կարեւորում ժյուրիի նշանակությունը, քանի որ մենք ենք ընտրում այն երգերը, որոնք հետո պետք է լսի հեռուստադիտողը, բայց այս հարցում օգնում է այն փաստը, որ մենք՝ ժյուրիների չորս անդամներս, իրենց ճաշակով ու ընկալումներով շատ տարբեր ենք միմյանցից, այդպես կարողանում ենք բազմաժանրություն ապահովել: Մենք քննարկում ենք, թեկուզեւ առողջ վիճաբանությամբ ընտրում ենք երգեր, որոնք վաղը հանրային կդառնան:

-Վերջին տարիներին Ձեզ բեմում կամ տեսահոլովակներով հազվադեպ կարող ենք տեսնել, մարդիկ անհանգստացած են՝ կարծելով Արսեն Սաֆարյանը որոշել է այլեւս չերգել:

- Ոչ մի իրավիճակ ինձ չի ստիպի, որ այլեւս չերգեմ: Ես ինչքան ստեղծագործում եմ, այդքան էլ կերգեմ: Այս շրջանը համարենք դադարային շրջան, որը շուտով կչեղարկվի, քանի որ արդեն Ռուզաննա Անդրեասյանի հետ աշխատում ենք նոր զուգերգի վրա, որը շուտով տեսահոլովակ կունենա: Այն մի փոքր երկարեց, քանի որ Ռուզաննան մայրացավ: Երգի հեղինակը հենց նա է, շատ գեղեցիկ, մեղեդային երգ է հասուն սիրո մասին: Բացի այդ զուգերգից՝ ըստ իմ ծրագրերի այս տարվա մեջ գոնե երկու տեսահոլովակ կներկայացնեմ:

-Արսեն, Ձեր տարեկից շատ երգիչ-երգչուհիներ կարծես թե նեղացած են ու հազվադեպ են ներկայանում, փաստորն դուք նրանց թվին չե՞ք պատկանում:

- Գիտեք, նրանք էլ իրենց մեղքը չունեն, իսկապես առիթներ կան նեղանալու: Եթե հիշեք 2000-2008թթ-ների ակտիվությունն ու համեմատենք այսօրվա հետ, պատկերը պարզ է դառնում: Մեկ-մեկ հարց են տալիս՝ «Ինչու չե՞ս երեւում», բայց այդ ժամանակ էլ հաջորդում է պատասխանը՝ «Իսկ որտե՞ղ երեւամ»: Առաջ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երաժշտական հաղորդումներ, իսկ այսօր տեսահոլովակ ես նկարահանում, հետո տեսնում ես, որ դրանք նորմալ չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ, արդյունքում միակ հույսը «YouTube»-ն է: Այսօր արդյունավետ չէ տեսահոլովակ նկարահանելը, դրա համար էլ երգիչները սկսում են ակտիվ չաշխատել, մտածել ուրիշ աշխատանքների, այդ թվում բիզնեսի մասին: Մարդը հենց այնպես չի նեղանում, դրա համար միշտ պատճառներ են լինում: Եթե ժամանակին մեզ պետք է համոզեին, որ համաձայնվեինք ինչ-որ մեկի հարսանիքին երգեինք, այսօր հասել ենք այն  կետին, որ երգիչների համար մեծ բան է, որ իրեն հաճախ են հրավիրում կորպորատիվ միջոցառումների, դա նշանակում է, որ իրենք պահանջված են. սիրտս ցավում է, որ երգչի պահանջված լինելը դրանից է կախված, բա էսքանից հետո ո՞նց չնեղանան: Այսօր ես էլ եմ գնում նման երեկոներին երգում, բայց դա ինձ համար մեծ աշխատանք չեմ համարում: Ցավում եմ, որ այսօր մեր երիտասարդ երգիչների համար շատ է կարեւորվում հարսանիքի անդամների եւ հարսի շորի, կոշիկի մասին երգեր գրելը:  Մի պարզ ճշմարտություն պետք է հասկանալ՝ երգչի մեջ մարդիկ սիրում են տեսնել նրա անհատականությունը, պետք է նկատել, որ երբ երչգիչը հետաքրքիր է իր ձեռագրով, այդ ժամանակ էլ նրանց հաճախ են հրավիրում նույն այդ երեկոներին երգելու: Այ հենց այս ամբողջ պատճառներից ելնելով էլ իմ սերնդակիցները պասիվ են դարձել, նրանք հո մեզավոր չե՞ն, որ չեն ուզում հարսի բուկետի մասին երգ երգել: Ես ել եմ երգել «Քո տոնը շնորհավոր» երգը, բայց դրանից երեք տարի հետո չեմ երգել «Շնորհավոր մատանիդ» անունով մի երգ. Ամեն ինչին չափ կա: Փառք Աստծո, ապացուցված է, որքան էլ թվում է, թե համընդհանուր ճաշակն ընկած է, միեւնույն է, լավ գործերը մարդիկ ուրիշ կերպ են ընդունում ու սիրում, եթե հանդիսատեսին լավ բան ես տալիս, նա քեզ սիրում ու գնահատում է:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference