Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Իմ ամուսնությունը կյանքիս ամենահաջող քայլերից մեկն է. Լուիզա Ղամբարյան

LIFE

Hraparak.am-ը գրում է.

Ճանաչված դերասանուհի, քառասունից ավելի թատերական ներկայացումների մասնակից Լուիզա Ղամբարյանին գրեթե բոլորն են ճանաչում, հատկապես՝ հեռուստասերիալներից: Լուիզա Ղամբարյանի հետ զրուցեցինք հեռուստատեսային դադարի, ընտանեկան կյանքի և իր քաղաքական հայացքների մասին:

Ձեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, հեռուստատեսային դադարի մեջ եքկարծես, ինչո՞ւ։

Դա պայմանավորված է իմ հեռուստատեսային դաշտում լռելու ցանկությամբ: Ցանկացած հեռուստատեսային նախագիծ մեկից երկու տարի կյանք է ունենում: Ես կարծում եմ, որ նախագծի ավարտից հետո անհրաժեշտ է դադար: Դադարը պայմանավորված է իմ` որպես ստեղծագործողի հանգստի ցանկությամբ` նոր գույներ, նոր լիցքեր ձեռք բերելու պահանջով, և նաև հանդիսատեսի կարոտով, որովհետև ամենաբարձրակարգ դերասանն էլ, երբ նա մշտապես լինում է հեռուստաէկրանին, հեռուստադիտողի մոտ աննկատորեն սկսվում է ձանձրույթի էլեմենտներ առաջանալ: 

 -Թատրոնում շարունակում եք աշխատել:

Անպայման, քանի որ թատրոնում խաղացանկը անընդհատ փոխվում է, կերպարներն էլ տարբեր են և ներկայացվածդ աշխատանքը մեկը մյուսին նման չեն:

 -Ճանաչված դերասանուհի եք, որտե՞ղ է Ձեզ օգնում այդ հայտնիությունը եւ որտե՞ղխանգարում։

Ես ընդհանրապես փորձում եմ չկենտրոնանալ այդ երևույթի վրա, այն ունի իր առավելություններն էլ, թերություններն էլ: Ես գիտեմ, որ ես ճանաչված եմ, բայց անընդհատ սպասել հասարակությունից լավ վերաբերմունքի, անընդհատ մտածել, որ ես ճանաչված եմ` ինձ պետք է միշտ սիրեն, գնահատեն, և նման անտրամաբանական և հիմար բաները, որոնք, ցավոք, ճանաչված մարդկանց մոտ հաճախ են լինում, ինձ մոտ գոյություն չունեն: Ես փորձում եմ իմ աշխատանքը թողնել աշխատանքային պատերի ներսում և ապրել հասարակ մարդու պես: Դա ինձ համար եմ ես անում` այդպես հարմար է, պարզ է: Պարզապես այնպես է ստացվել, որ մեր աշխատանքը հայտնիություն է բերում, ընդամենը:

-Կա՞ն հատուկ Ձեր կողմից մշակված պայմաններ, որ միայն դրանց առկայությանդեպքում եք աշխատում, սերիալներում նկարահանվելու մասին է խոսքը։

Իհարկե կան, դա առաջին հերթին այն նյութն է, որին ես պետք է անդրադառնամ` թե' ընդհանուր սցենարը, թե' իմ կերպարի իմաստով: Դերասանական հիմնական կազմը պետք է լինի պրոֆեսիոնալ և, անշուշտ, հոնորարը:

-Իսկ հեռուստատեսության վարկանիշը նշանակություն ունի՞:

Ես նկարահանվել եմ, նկարահանվում եմ այսօր հայաստանյան հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերություններում: Ես չունեմ սկզբունք, որ չեմ նկարվի, այ այս հեռուստաընկերության նախագծում, բայց ինձ համար գոյություն ունեն առավել կայացած և ավելի թույլ հեռուստաընկերություններ:

 -Հեռուստասերիալներում Ձեր կերտած կերպարներից ո՞րն եք ամենաշատը սիրում:

Առավել հարազատ, առավել գնահատված եղել է «Վերադարձ» հեռուստասերիալում «Եվայի» կերպարը, նաև վերջին հեռուստասերիալում`«Վարդի» կերպարը, որն ավելի ժողովրդական էր, ավելի մեր մասին էր, համով-հոտով կերպար էր:

 -Իսկ թատերական կյանքում ո՞րն է Ձեր սիրելի կերպարը։

Կա մի կերպար, որը, ցավոք, հիմա ես չեմ խաղում, խաղացանկում չէ այդ ներկայացումը, դա Վիգեն Չալդրանյանի «Ձյան Լռության» ներկայացման մեջ Այծեմնիկի կերպարն է, իհարկե, քառասունից ավելի ներկայացումներում եմ խաղացել և խաղում, որոնք պատմություն և կենսագրություն ունեն, բայց հատկանշանական է Այծեմնիկի կերպարը:

-Չե՞ք կարծում` մերօրյա իրականության մեջ հեռուստասերիալների թիվը մեծ է, և դաայն դեպքում, երբ մեկը մյուսի կրկնօրինակումն է, կարելի է ասել։

Համաձայն եմ, բայց դա, ցավոք, այնքան խորքային խնդիր է, այստեղ դերասանը ոչինչ անել չի կարող, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ դա դիտվում է, ես բարկանում եմ, որ այդպես են ասում, որովհետև շատ մարդիկ կան, որ դժգոհում են: Եկեք, ընդունեք, որ այսօր շատ շատերը ասում են` մենք սերիալներ չեն նայում, բայց վարկանիշային աղյուսակը այլ բան է ցույց տալիս, բայց մենք պետք է այնպես անենք, որ այդ սերիալները ժողովրդի հաշվին չլինի, ժողովրդին անճաշակություն թելադրելու հաշվին չլինի, սերիալը լավ բան է, բայց պետք է որակը պահվի:

 -Կարծիք կա, որ գալու է այն ժամանակը, երբ ինտերնետը հեռուստատեսությունիցառաջ է անցնելու։ Շատ հայտնիների նման ակտիվ չեք համացանցում, ինչո՞ւ:

Ինձ այն բոլորովին չի հուզում, ես դրա կարիքը չեմ զգում, գերադասում եմ իմ ազատ ժամանակը, որը քիչ է, այլընտրանքներով լցնել, ես սիրում եմ թերթել և կարդալ գիրք, գիտե՞ք ինչ լավ է, երբ դու լսում ես երաժշտություն և խոսում երեխայիդ հետ: Ես բավականին իրազեկված մարդ եմ, բայց համացանցում լինել` տեղադրել ինչ-որ նյութեր, քոմենթներ գրել, կամ ինչ որ իմ խոսքը հնչեցնել` ես դրա կարիքը չեմ զգում: Բոլոր այն մարդիկ, ովքեր ակտիվ զբաղվում են դրանով, ես ոչինչ չեմ ասում իրենց, ուղղակի համացանցը դեռ իմը չէ:

-Իսկ հետևո՞ւմ եք հայկական սերիալներին։ 

Այնքանով, որքանով հասցնում եմ, ինչ շուկայում կա` գիտեմ:

  -Ո՞րն է Ձեզ դուր գալիս։

Ոչ մեկ, որովհետև ինձ դուր են գալիս այն գեղարվեստական ֆիլմերը, որոնք բարձրարժեք գործեր են, ես կարող եմ գնահատել իմ ընկերների աշխատանքը, բայց ասեմ` ինձ այս կամ այն սերիալը դուր է գալիս` չեմ կարող:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցանկություն կա հաղորդավարուհուկերպարում լինելու, ունե՞ք դեռ այդ ցանկությունը, ե՞րբ ենք Ձեզ տեսնելու այդկարգավիճակում։

 Չգիտեմ, բայց ցանկություն կա, առաջարկ էլ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference