Ադրբեջանում սեռական շահագործման ենթարկված 4 երեխայի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում սեռական շահագործման ենթարկված մեկ աղջիկ եւ երեք տղա երեխաների մոտ սեռական ճանապարհով անցած սիֆիլիս հիվանդություն է հայտնաբերվել:
Այս մասին ANS TV հեռուստաալիքին հայտնել է “Նmid yeri” («Հույսի տեղ»)երեխաների ապաստարանի ղեկավար ՆիգարՄանսիբլին: Նրա խոսքով` Բաքվի փողոցներից հայտնաբերված այդ երեխաները 8, 9, 10 եւ 11 տարեկան են:
Նիգար Մանսիբլին ասել է, որ երկար ժամանակ փողոցի կյանքով ապրող այդ անչափահասները մի կերպ գիշերել են քանդված եւ լքված շինություններում: Նա ասել է, որ այս երեխաները շարունակաբար ենթարկվել են ծեծի, ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնությունների: Հետազոտությունների ժամանակ հայտնի է դարձել, որ այդ երեխաները ցերեկները մուրացկանության են հարկադրվել իրենցից մեծ բարձիթողի անչափահասների կողմից, իսկ գիշերները` սեռական շահագործման ենթարկվել անհայտ անձանց կողմից: Մուրացկանությամբ բերած նրանց փողերն էլ յուրացվել են:
Նիգար Մանսիբլին հայտնել է, որ ներկայում իրենց ապաստարանում փողոցներից հայտնաբերված մինչեւ 18 տարեկան 50 երեխա եւ անչափահաս է բնակվում:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տալասեմիայի եւ պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար Այսել Միքաիլզադեն report.az կայքին հայտնել է, որ վերջին 8 ամիսներին ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական քննության ենթարկված 107 500 երիտասարդներից 328 հոգու մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, իսկ 71-ի մոտ` մարդու իմունային անբավարարության վարակ` ՄԻԱՎ:



