Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հորոսկոպի որ նշանն ինչպես է իրեն դրսևորում, երբ հարբած է

LIFE

Shabat.am-ը գրում է.

Այծեղջյուր

kozerog

Խմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:

Ջրհոս

Vodoley

Հարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:

Ձուկ

bg_ryby

Եթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:

Խոյ
oven

Խոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:

Ցուլ

telets

Հարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:

Երկվորյակ

bliznecy

Երկվորյակների տխրահռչակ երկակիությունը ալկոհոլային հարբեցողության ժամանակ հետ է քաշվում` առաջին պլանում թողնելով միայն մեկ մարմին: Բայց այստեղ արդեն հաջողության հարց է, թե երկվորյակներից որը կմնա: Սեղանի մոտ կարող է մնալ ուրախ կատվիկը, որը բարձրախոսը ձեռքին ասում է, թե ինչ լավ են երգում, կամ էլ կարող է հայտնվել դժոխքից փախած մռայլ ինչ-որ մեկը: Նա կարող է ատել շրջապատում գտնվող բոլորին ու ամեն ինչ անել` նրանց ոչնչացնելու համար: Այս Երկվորյակը կարող է սեղանակիցների արտաքինի ու հնարավորությունների մասին ամեն ինչ ասել այնպես, ինչպես երբեք չէր ասի: Իսկ առավոտյան Երկվորյակը կխնդրի ամեն ինչ մոռանալ, չէ՞ որ ինքը հարբած էր:

Խեցգետին

bg_rak

Խեցգետնի մասին ամեն ինչ իմանալու միակ միջոցը նրան հարբեցնելն է: Իրական դեմքը թաքցնելու այս վարպետը հարբած վիճակում բաց է աշխարհի համար եւ, ամենակարեւորը, չի ամաչում: Եթե սթափ Խեցգետնին պատահական սեքս անելիս բռնացնելը մի քանի աստղանի դժվարության խնդիր է, հարբած Խեցգետինն արդեն միայն գուլպաներով է ու վառվում է ցանկությունից: Իհարկե, առավոտյան, Խեցգետինը նորից կմտնի իր բունը ու կլռի` ատամները կրճտացնելով ու տառապելով:

Առյուծ

lev

Հարբած Առյուծը ոչ մի բանով չի տարբերվում սթափ Առյուծից: Գուցե ավելանան դեցիբելները` ավելացող խմիչքի քանակին համապատասխան: Սթափ Առյուծը, պատմելով իր սխրանքների, արկածների ու հաղթանակների մասին, գոնե մեկ-մեկ կանգ է առնում: Հարբած Առյուծը պետք է հարյուրերոդ անգամ պատմի, թե ինչ լավն է ինքը, քանի որ հավաքույթում կգտնվի գոնե մեկ դժբախտ, որն այդ պատմությունը, չգիտես ինչու, դեռ չի լսել:

Կույս

deva

Ինչու են խմում Կույսերը, ամենեւին հասկանալի չէ: Գուցե խմած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից, որպեսզի թափառի մանուշակներով ու վազող միաեղջյուրներով դաշտերում: Իսկ մեր մեղսավոր աշխարհում Կույսն անցնում է երեք կարեւոր փուլ.

1. Ինչ հարբած եմ ես ( սա տեղի է անունում առաջին բաժակից հետո)
2. Ես ձեզ շատ եմ սիրում (կեսգիշերին)
3. Որտե՞ղ է ասպիրինը (առավոտյան)

Դեռատի հարբած Կույսը կարող է առավոտյան պարզել, որ արդեն կույս չէ, բայց մանրամասները նա երբեք չի հիշի: 

Կշեռք

bg_vesy

Կշեռքները խմել շատ են սիրում, բայց վախենում են, քանի որ միայն խմած վիճակում են դադարում շրջապատում ամեն ինչ կշռել ու կշռադատել: Հենց այդ վիճակում են նրանք, ի վերջո, հասնում շրջապատի հետ հարմոնիայի: Լուսավոր իդեալի հավերժ փնտրտուքները ժամանակավոր դադարում են, քանի որ վրա է հասնում այն վիճակը, երբ տգեղ կանայք չեն լինում, հիմար տղամարդիկ, ի դեպ, նույնպես: Բոլորն այնքան լավն են, կատվիկներ ու նապաստակներ են, որ Կշեռքը զարմանում է, թե ինչու էր այսքան տարի երկրագունդն այդքան գեղագիտական զզվանք առաջացրել: Իհարկե, առավոտյան, երբ Կշեռքին հիշեցնում են, որ խմել է ինչ-որ մի տեխնիկում ավարտած մարդու հետ, այն էլ` բրուդերշաֆտով, նա ամաչում է: Բայց դա միայն առավոտյան:

Կարիճ

skorpion

Կարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է` թույլ տալով հարբել շրջապատին: Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթեւ ձեռք ունի, ինքը եւս մեկ բաժակ կլցնի: Բայց նա խաբում է: Կարիճները շատ ծանր ձեռք ունեն: Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա: Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք: Կարիճը կասի` այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթեւ է: Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սեւ մորթիով գլխարկ հագած մարդու: Կարիճների հետ խմել կարելի է միայն նրանց, ովքեր երազում են դառնալ Youtube-ի աստղ:

Աղեղնավոր

strelec

Աղեղնավորը ալկոհոլիկ է: Կամ հակառակը` չխմող: Որովհետեւ Աղեղնավորի կյանքը չի դասավորվել: Կամ հակառակը` դասավորվել է: Իրականում, պարզ չէ, ինչպես խմել Աղեղնավորի հետ: Առաջին դեպքում չի հերիքի առողջությունը: Երկրորդ դեպքում, դուք կմահանաք ձանձրույթից, ինչպես խմիչքի ազդեցության վատ հետեւանքների մասին դասախոսություն լսելիս: Բայց ինչ էլ որ լինի, Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվելու դեպքում արեք այնպես, ինչպես ասում է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Նա կամ կկրակի ձեզ, կամ կնեղանա: Ի դեպ, վերջինն անհամեմատ ավելի վատ է:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank