Գլխավոր նպատակը Ամփոփիչ մրցաշարին մասնակցելն է. Նադալ
SPORTԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է մասնակցել Համբուրգի ATP-500 մրցաշարին, որը մեկնարկելու է հուլիսի 27-ին: «Ուիմբլդոնի» երկրորդ շրջանում գերմանացի Դաստին Բրաունից կրած պարտությունից հետո Նադալն արձակուրդ էր վերցրել և միայն նախորդ շաբաթ է սկսել մարզվել:
-Որոշել եմ մասնակցել Համբուրգի մրցաշարին` հույս ունենալով, որ այն ինձ կօգնի նոր մակարդակի հասնել: Այս մրցաշրջանի իմ գլխավոր նպատակը ATP-ի ամփոփիչ մրցաշարին մասնակցել են: Ավելին չեմ ասում, քանի որ մարզավիճակս թույլ չի տա: Պետք է մինչև մրցաշրջանի ավարտը պահպանեմ առողջությունս, մրցունակ լինեմ:
«US Open»-ից առաջ գրունտային մրցաշարին մասնակցելը կխանգարի՞: Շուտով կիմանանք` ճի՞շտ, թե՞ սխալ որոշում եմ կայացրել, բայց ամեն դեպքում համոզված եմ` Համբուրգի մրցաշարին մասնակցելն առանձնապես չի ազդի ԱՄՆ-ում իմ խաղի վրա,-ասել է Նադալը: