Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Այսքան տարի անցել է, պետք է որ արդեն մոռացված լինեի, բայց ի ուրախություն ինձ, դեռ հիշում են. «Հրեշտակների դպրոցի» ավագը՝ անձնական կյանքի եւ ծրագրերի մասին

LIFE

 Life.panorama.am-ը գրում է.

«Հրեշտակների դպրոցի» հայտնի ավագը՝ Լուսինեն, նույն ինքը Արմինա ԱսրյանըLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մենք հետաքրքրվել ենք դերասանուհու այսօրվա զբաղվածությունից, առաջիկա ծրագրերից, ինչպես նաեւ տեղեկացել նրա եւ սիրելիիի սիրո պատմության մասին:

«Ընտանեկան բիզնես ունենք՝ գեղեղցկության սրահ, որի տնօրինությամբ ես եմ զբաղվում: Այս պահին ավելի շատ կենտրոնացած եմ այս աշխատանքների վրա ու ստացվում է, որ մասնագիտությանս մի փոքր աչքաթող եմ արել, ինչը շուտով կշտկեմ»,- նշեց Արմինան, բայց եւ նկատեց, որ կրկին որպես դերասանուհի ներկայանալու պլաններ ունի.

«Ես ավարտել եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը, բայց ցավոք ինձ մոտ հիմա ստեղծագործական դադար,  որը շուտով կավարտվի. հիմա ամեն ինչ կարգավորվում է, մտադրություն կա անպայման շարունակել դերասանուհու կարիերաս»:

Ավելին՝ դերասանուհին արդեն նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, որի մասին առաջինը մեզ պատմեց.

«Այս շրջաունում նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, ճիշտ է, փոքրիկ դրվագում, բայց ամեն դեպքում հաճելի էր: Այս գեղարվեստական ֆիլմի առաջարկը շատ անսպասելի ստացա «Facebook»-ով, Արմեն Վիրաբյանի կողմից՝ հանդիպեցինք, զրուցեցինք ու համաձայնվեցինք: Այստեղ հարուստ ամերիկաբնակ հայուհու  եմ մարմնավորում: Ֆիլմը կոչվում է «Երևան ես սիրում եմ քեզ», այն շուտով կցուցադրվի կինոթատրոններում»:

Բացի այս, Արմինա Ասրյանն արդեն հեռուստասերիալենրից մեկի կողմից մի առաջարկ էլ ունի, որի շուրջ դռեեւս մտածում է:

Առաջիկայում Արմինային հեռուստադիտողը կարող է տեսնել նաեւ հաղորդավարուհու կարգավիճակում.

«Մի հեղինակային հաղորդման սցենար ունեմ, բայց դեռ չգիտեմ, թե որ TV-ով կցուցադրվի,  այդ առումով աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Հաղորդումը ժամանցային ձեւաչափում է, շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք իրագործել»,- հավելեց նա:

Վերջին օրերին համացանցում է հայտնվել Արմինայի եւ իր սիրելիի լուսանկարները, մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց իրենց սիրո պատմության մասին.

«Մեր սիրո պատմությունը շատ հետաքրքիր է կառուցվել: Ամեն ինչ շատ անսպասելի է եղել. Այդ ժամանակ նկարահանվում էի «Հրեշտակների դպորոցը» հեռուստասերիալում: Նա ինձ Facebook-ով գրեց, հայտնեց, որ շատ է հավանում ինձ որպես դերասանուհի, որոշ ժամանակ նամակագրական կապով շփվեցինք, այնուհետեւ շատ անսպասելի եկավ նկարահնման հրապարակ եւ այդպես քիչ-քիչ ամեն ինչ ստացվեց»,- պատմեց Արմինան ու շարունակեց.

«Մենք արդեն 3 տարի է, ինչ միասին ենք: Նա ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը: Փառք Աստծո, երբեք նրա հետ իմ մասնագիտության հետ կապված խնդրի առջև չեմ կանգնել, ընդհակառակը, հենց նա է միշտ ինձ ուղեկցել նկարահանման հրապարակ. Չէ որ հենց սկզբից էլ իմացել է, որ դերասանուհի եմ, նա ինձ այդ ոլորտում տեսնելով է հավանել»:

Արմինա Ասրյանը մեզ հետ զրույցում հայտնեց իր զարմանքը, որ իրեն հեռուստադիտողը մինչ այսօր հիշում է ու սիրում, ինչը դերասանուհու համար մեծ ու ոգեւորիչ ուժ է.

«Անկեղծ եմ ասում՝ շատ-շատ հաճելի է, որ մարդիկ, հատկապես մեծահասակները մինչեւ հիմա կարող են փողոցում մոտենալ ինձ ու ասեն, որ սիրել են իմ կերպարը, ընդ որում նրանք ինձ հիշում են հատկապես «Հրեշտակների դպրոց»-ից: Ես նույնսիկ զարմանում եմ՝ այսքան տարի անցել է, պետք է որ արդեն մոռացված լինեի, բայց ի ուրախություն ինձ, դեռ հիշում են, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ»,- ավարտեց դերասանուհին:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference