Թխվածքաբլիթ «Շամպինիոն»
LIFEԵրբեմն ցանկություն է առաջանում պատրաստել ձևով կամ համով արտասովոր ինչ-որ բան: Դրա համար գերազանց հարմար տարբերակ կլինի թխվածքաբլիթները շամպինիոնի տեսքով:
Բաղադրիչները.
1. Ալյուր – 300գ
2. Մարգարին – 100գ
3. Շաքարավազ – 120գ
4. Ձու – 1 հատ
5. Կրախմալ – 2 ճ/գ
6. Կակաո – 2 թ/գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Խորը տարայի մեջ լցնել մարգարինը և շաքարավազը, մի փոքր փափկեցնել: 
2. Ավելացնել ձուն և հարել` մինչև միասեռ զանգված ստանալը: 
3. Ավելացնել ալյուրը, կրախմալը և փխրեցուցիչը: Խմոր հունցել:
4. Խմորը փաթաթել թաղանթի մեջ և պահել սառնարանում 40 րոպե: 
5. Խմորից ձևավորել ընկույզի չափի գնդիկներ և շարել տապակի վրա: 
6. Դատարկ շշի բերանը թաթախել կակաոյի մեջ և սեղմել գնդիկներն այնպես, որպեսզի ընդունեն սնկի տեսք: 
7. Թխել 20 րոպե` 180 աստիճան ջեռոցում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



