Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման գործընթացը մեկնարկել է
CULTUREՅոթ նախարարությունների շենքի հարակից այգում շինարարական աշխատանքներ են սկսվել: Շինարարները Past.am-ին տեղեկացրին, որ մեկնարկել են Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման աշխատանքները: Այս պահին պատրաստվում է արձանի պատվանդանը:
Հիշեցնենք, որ այգում Նժդեհի արձան տեղադրելու վերաբերյալ որոշում է կայացվել 2014 թվականին, Երեւանի ավագանու նիստում: Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի եւ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը (երկրորդ լուսանկարում)։ Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն: Արձանի տեղադրումը նախատեսված էր իրականացնել 2015 թվականի աշնանը, բայց, ինչպես հայտնեցին շինարարները, դա տեղի կունենա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



