Հավակնորդների մրցաշարում հանգստյան օր է. Արոնյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին
SPORTՇախմատի հավակնորդների մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 12-րդ տուրից հետո մեկ միավոր է զիջում առաջատարներ Սերգեյ Կարյակինին և Ֆաբիանո Կարուանային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 12-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել առաջատարներից մեկի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ և 6 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը Անիշ Գիրիի և Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի առաջատարները վաստակած 7-ական միավորներով Սերգեյ Կարյակինն ու Ֆաբիանո Կարուանան են: Վիշվանաթան Անանդը 6.5 միավորով երրորդն է: 4.5 միավորով 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հիկարու Նակամուրան, իսկ աղյուսակը 4 միավորով եզրափակում է Վեսելին Տոպալովը:
Մարտի 26-ին մրցաշարում հանգստյան օր է: 13-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է: Մյուս առաջատարը՝ Ֆաբիանո Կարուանան, 13-րդ տուրում կմրցի Պետեր Սվիդլերի հետ: Վեսելին Տոպալովի մրցակիցը Հիկարու Նակամուրան է, իսկ Վիշվանաթան Անանդը կխաղա Անիշ Գիրիի հետ: