Բելգիայի ԱԷԿ-ներից մեկի անվտանգության աշխատակիցը սպանվել է, անցագիրը` գողացվել
INTERNATIONAL NEWSԲելգիայի «Տիանժ» ատոմային էլեկտրակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը սպանվել է, իսկ նրա անցագիրը` գողացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Derniere heure պարբերականը:
Սպանությունը տեղի է ունեցել Շարլեռուա քաղաքում: Անվտանգության աշխատակիցն իր շան հետ քայլելիս է եղել, երբ սպանվել է, իսկ նրա անցագիրը, որով նա կարող է մուտք գործել ատոմային էլեկտրոկայան, գողացվել է:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ ահաբեկիչները հարձակում են նախապատրաստել բելգիական ատոմային էլեկտրակայանների վրա (դրանք երկուսն են` «Տիանժ» և «Դուլ»): Բացի այդ հաղորդվում էր, որ Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի դաշնային գործակալությունը մի շարք աշխատակիցների զրկել է ԱԷԿ մուտք գործելու հնարավորությունից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



