Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Արտոնություն ստացող ներդրումային ծրագրեր՝ տեսանելի արդյունքների ակնկալիքով

ECONOMICS

Քիչ թե շատ նշանակալի ներդրումային ծրագրերի համար ավելացված արժեքի հարկի 3 տարով հետաձգման եւ այլ հարկային արտոնությունների տրամադրման որոշումներ կառավարության վերջին տարիների նիստերում քիչ չեն ընդունվել: Եթե ոչ բոլոր, ապա դեպքերի մեծ մասում հարկային արտոնությունները նպաստել են բիզնես ծրագրերի իրականացմանը:

Հերթական անգամ կառավարությունը նման արտոնություններ տվեց եւս մի քանի խոշոր ներդրումային ծրագրերի, որոնց արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվանից սկսած:

Առաջինը ձկնաբուծության զարգացման ներդրումային ծրագիրն է «Սևան Ակվա» ընկերության կողմից: Կառավարության որոշումներով՝ ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերն ազատվեցին ներմուծման մաքսատուրքից, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվեց երեք տարով: Ի՞նչ է նախատեսում ստեղծել «Սևան Ակվա»-ն՝ օգտվելով վերոնշյալ արտոնություններից: Ընկերությունը Սևանա լճում տեղակայելու է մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն, որտեղ առաջիկա 10 տարվա ընթացքում կաճեցվեն Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակներ: Արդեն այս տարի լճում կտեղակայվի մեկ ձկնաբուծական տնտեսություն՝ բաղկացած 12 ցանցավանդակներից: Այդ նպատակով «Սևան Ակվա»-ն 1,1 մլրդ դրամի ներդրումներ կկատարի: Մեկ ձկնաբուծական տնտեսությունը նախատեսում է իր արտադրական հզորություններին հասնել 3 տարվա ընթացքում: Արդյունքում, ընկերությունը ծրագրում է արտադրել տարեկան շուրջ 685 տոննա ձկնամթերք՝ 2 մլրդ 400 մլն դրամ հասույթով: Այսինքն, Հայաստանում կունենանք բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, բայց արտադրանքի մեծ մասը 2017-ից սկսած կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Կստեղծվեն մոտ 155 բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր:

Երկրորդը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում փոքր հիդրոէներգակասկադի կառուցման ներդրումային ծրագրի համար ավելացված արժեքի հարկի հետաձգումն է: «Որոտան Սիսթեմսն» այդ նպատակով նախատեսում է 3,3 մլրդ դրամի ներդրումներ իրականացնել, որից մոտ 120 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 40 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 80 հազար, 2017-ին՝ 85 հազար և 2018-ին՝ 90 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արդյունքում ընկերությունների ներդրումները կազմելու են 50 մլն դոլար՝ 550 նոր ախատատեղերով: Մինչ այժմ մաքսատուրքերից ազատվել է 6 կազմակերպություն: Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի հետաձգմանը, ապա դրանից օգտվող ընկերությունների ներդրումների ծավալը կազմելու է 186 մլրդ դրամ, իսկ ստեղծվելիք աշխատատեղերի ընդհանուր թիվը հասնելու է 5,5 հազարի:

Արմինե Խաչատրյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome