Facebook-ում տեղադրված լուսանկարների 77%-ում մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են գտնվում
LIFEՄասնագետների անցկացրած հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Facebook սոցիալական կայքում տեղադրված 75%–ից ավելի լուսանկարներում մարդիկ գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ: Ինչպես տեղեկացնում է Fox News-ը` հատկապես ուշագրավ են բրիտանացիների լուսանկարները:
Հետազոտությունն անցկացրած խմբի ղեկավարի կարծիքով` քանի որ այսօր հասարակությունն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ինտերնետում, հետազոտության հիմնական նպատակն էր` պարզել, թե ինչպես է այդ ժամանակն օգտագործվում, իսկ դրա լավագույն միջոցն էր` ուսումնասիրել բաժանորդների լուսանկարները:
Հավելենք, որ համաձայն մեկ այլ հաշվարկի` Facebook-ի բաժանորդների մոտ 12%-ը արգելափակում են իրենց լուսանկարները, 50%-ը թույլատրում են միայն ընկերներին, իսկ 28%-ը` հասանելի են դարձնում բոլորին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



