Յուրօրինակ միջոց ավտոճանապարհային խախտումներից խուսափելու համար
INTERNATIONAL NEWSՉինացի ոստիկանները մի շատ յուրահատուկ ծրագիր են մշակել ավտոճանապարհային խախտումների թիվը նվազեցնելու համար: Ինչպես տեղեկացնում է WTF News-ը` չինական Գիանգսու մարզում տեղացի օրինապահները հաստ ստվարաթղթից պատրաստված ոստիկանության մեքենաներ են տեղադրել մայրուղիներում:
Ինչպես նշում է տեղացի վարորդներց մեկը` այդ միջոցն իսկապես ազդեցիկ է, քանի որ ստիպում է վարորդներին զգուշանալ, իսկ հեռվից թվում է, թե ոստկանական մեքենա է կանգնած:
Իսկ մեկ այլ վարորդի խոսքերով` ստվարաթուղթն այնքան իրական է թվացել, որ նա նույնիսկ կանգնել է և մոտեցել մեքենային, որպեսզի ոստիկանից ներեղություն խնդրի խախտման համար:
Հավելենք, որ չինացի ոստիկանները նպատակ ունեն այս միջոցն օգտագործել ողջ երկրում, ինչը կնպաստի անվտանգ երթևեկությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



