Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Պատգամավորի օգնականից մինչեւ երկրի «Առաջին դեմք». Սաթի Ջանիբեկյանն անցած ճանապարհի եւ ապագա ծրագրերի մասին

LIFE
Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Սաթի Ջանիբեկյանը, ով հայտնի դարձավ «Կարգին սկետչներից» եւ «Ուրիշի փոխարեն» գեղարվեստական ֆիլմից: Դերասանուհուն շուտով կարող ենք տեսնել նաեւ «Առաջին դեմք» ֆիլմում, որն ապրիլի 1-ից մեծ էկրաններ կբարձրանա: Մեզ հետ զրույցում Սաթին պատմել է այս ոլորտի ընտրության եւ մինչ այս՝ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական աշխատելու տարիների մասին:

Սաթի, «Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո Ձեզ կարծես թե այնքնա էլ հաճախ չենք տեսնում: Այս ընթացքւոմ ինչո՞վ եք զբաղված:

- Այս ընթացքում առաջարկներ ունեցել եմ, ուղղակի ես մի փոքր կամակոր եմ ընտրության հարցում եւ ամեն առաջարկ չէ, որ ընդունում եմ, գերասադում եմ ուշ-ուշ երեւալ էկրաններին, բայց լավ նախագծերում հանդես գալ: Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» գեղարվեստական ֆիլմը որտեղ ես էլ եմ նկարահանվել: Այստեղ գլխավոր հերոսուհիներից մեկն եմ, Լիզան, որ բժշկուհի է, նա շատ կենսուրախ ու աշխույժ մարդ է: Լիզան Լիլիթի, այսինքն՝ Աննա Գրիգորյանի հերոսուհու մոտ ընկերուհին է, իսկ մնացածը կտեսնեք ֆիլմում: Այս ֆիլմից զատ՝ առաջիկայի համար մի շարք պլաններ ունեմ, մտքեր կան անգամ ռուսական ֆիլմարտադրության հետ կապված, որոնք դեռեւս բանակացային փուլում են եւ չեմ ուզում մանրամասնել:

Ձեզ համար լավ ֆիլմի կամ լավ նախագծի չափորոշիչները որո՞նք են: Ո՞ր դեպքում եք համաձայնվում նկարահանվել եւ ո՞ր դեպքում մերժում:

- Ինձ համար առաջին հերթին կերպարն է կարեւորվում, որը պետք է մարմնավորեմ: Այն ինձ համար նախեւառաջ սիրելի պետք  է դառնա, պետք է կարողանամ ինքս ինձ պատկերացնել այդ կերպարում, բացի այդ շատ կարեւոր է, որ տվյալ նախագիծը գոնե մի փոքր մոտ լինի որակյալին:

Օրինակ սկսնակ, անփորձ ռեժիսորների առաջարկը կընդունե՞ք:

- Եթե ինձ դուր գա առաջարիկվող կերպարն ու ֆիլմը, իհարկե, կընդունեմ: Նույն Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» ֆիլմը որպես գեղարվեստական ֆիլմ նրա առաջին աշխատանքն էր, բայց դրա շուրջ ես անգամ չեմ մտածել: Երիտասարդ ռեժիսորը կարող է շատ տաղանդավոր լինել եւ գերազանցել անգամ փորձառու ռեժիսորներին:

Սաթի, հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում հումորային կերպարներով, Ձեզ ավելի շատ այդ ժանրում եք տեսնում, թե կցանկանաք նաեւ դրամատիկ կերպարներով հանդես գալ:

- Եթե լինի լավ առաջարկ, մեծ սիրով կցանկանամ ինձ փորձել նաեւ այլ կերպարներում, քանի որ իսկական դերասանը պետք է կարողանա ցանկացած կերպար մարմնավորել: Միաժամանակ չեմ կարող չնշել, որ իրական կյանքում էլ շատ կենսուրախ մարդ եմ ու հումորի մեծ զգացում ունեմ ու դրանից ելնելով՝ ինձ ավելի հոգեհարազատ է հումորային, թեթեւ կերպարներով հանդես գալը, դրանք առավելապես են ինձ մոտ լավ ստացվում:

Վերջին տարիներին սիթքոմային ժանրը հեռուստատեսությունների համար ամենամոդայիկն է կարծես թե համարվում, դրանց կողմից առաջարկներ չե՞ն եղել:

- Ճիշտն ասած, երեք առաջարկ եղել է անգամ շատ որակյալ եւ վարկանիշով բարձր սիթքոմների կողմից, բայց առաջարկվող դերերը ինձ դուր չեն եկել ու մերժել եմ: Ես շատ սիրով ու պատասխանատու կերպով եմ մոտենում այս աշխատանքին եւ ինձ համար ինքնանպատակ չէ ուղղակի էկրաններին երեւալը:

Սաթի, ինչի՞ հետ է կապված, որ Ձեզ հիմնականում վստահում են կոկետուհու կամ գրավիչ կնոջ կերպարներ:

- Ես այնքան էլ համաձայն չեմ դրա հետ, օրինակ Ուրիշի փոխարեն» ֆիլմում իմ կերպարը բացարձակ սեքսուալ չէր: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ դա շուկայի պահանջն է: Նման կերպարներով հանդես գալու մեջ վատ բան չեմ տեսնում, եթե դա արվում է պատճառաբանված սցենարով, բայց կան տեսարաններ, որոնցից ես ուղղակի հրաժարվում եմ, քանի որ ամեն ինչ սահման ունի:

Այսինքն՝ չափազանց բաց տեսարաններում կհրաժարվե՞ք ներկայանլ:

- Գիտեք, կարծում եմ, դերասանուհին պետք է յուրաքանչյուր կերպար կերտի: Կրկնվեմ, եթե ֆիլմը բարձրորակ է եւ սցենարը պահանջում է, կարելի է եւ կուրծքը բացել, եւ համբուրվել: Ի վերջո դերասանի խաղի շնորհիվ դա կարող է առհասարակ վուլգար չդիտվել, բայց մյուսը, ով շատ փակ է հագնված, ավելի վուլգար տեսք ունենա: Ինչեւէ, ես նման առաջարկ դեռ չեմ ստացել եւ չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, անգամ չգիտեմ առաջարկը ստանալիս կհամաձայնվեմ, թե ոչ:

Սաթի, ի՞նչ կրթություն ունեք:

- Ես սովորել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Տնտեսագիտության» ֆակուլտետում, այժմ էլ կրթությունս շարունակում եմ  Կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» մագիստրատուրայում, որը շուտով կավարտեմ: Ճիշտն ասաց, դեռեւս դպրոցական տարիներին իմ մեջ արվեստի հանդեպ շատ մեծ սեր կար, հաճախել եմ տարբեր խմբակների՝ պարի, նկարչության, բայց մայրիկիս խորհրդով կրթությունս ընտրեցի այս բնագավառում: Ավելին ասեմ՝ 20 տարեկանից աշխատել եմ Առողջապահության նախարարությունում, ապա Ազգային ժողովում: Իսկ դերասանական ոլորտում գիտելիքներ ձեռք բերելու համար մասնավոր դասընթացների եմ հաճախել ու շատ բան եմ սովորել Սուսաննա Ալեքսանյանից, որպեսզի ինձ այս կամ այն նախագիծ հրավիրեին ոչ թե արտաքինիս, այլ դերասանական խաղիս համար, իսկ հետագայում գուցե Մոսկվայում կամ ԱՄՆ-ում կարճատեւ կուրսերի մասնակցեմ:

Հետաքրքիր է ՝ մի փոքր կմանրամասնե՞ք ԱԺ-ում եւ Առողջապահության նախարարությունում աշխատելու տարիների մասին:

- 20 տարեկանանում ընդունվեցի Առողջապահության նախարարություն, ուր մեկուկես տարի աշխատել եմ գաղտնի բաժնում, իսկ հետո տեղափոխվեցի ԱԺ: Մինչեւ անցած տարի աշխատում էի ԱԺ-ում, բայց հագեցած գարֆիկիս պատճառով հրաժավրեցի այդ աշխատանքից եւ ինձ ամբողջությամբ նվիրեցի կինոինդուստրիային: Այստեղ որպես պատգամավորի օգնական էի աշխատում:

Սաթի, իրարից բավականին հեռու են դերասանի մասնագիտությունն ու Ազգային ժողովում պատգամավորի օգնականի աշխատանքը: Դժվար չէ՞ր:

- Ես համաձայն չեմ, ավելին՝ կարծում եմ բավականին մոտ ոլորտներ են, երկու դեպքում էլ դերասանություն են անում, ուղղակի մի տեղում քողարկված, մյուս տեղում բացահայտ: Ես էլ որոշեցի, եթե զբաղվել դերասանությամբ, ապա դա անել ակնհայտ, հայկական տափուկ բնավորությունն ինձ մոտ բացակայում է: Այս պատասխանի վերաբերյալ միանգամից ասեմ, որ կատակում եմ: Ինձ իսկապես հետաքրքրում է արվեստը, այստեղ ես ինձ լիարժեք եմ զգում:

Այսինքն՝ ապագայում կրկին լուրջ ոլորտում Ձեզ չե՞ք տեսնում:

- Եթե ինձ մոտ դերասանի աշխատանքը հաջողվի ու ամեն ինչ լավ ընթանա, հավանաբար չեմ աշխատի, բայց կյանքն էլ անկանխատեսելի է, չես կարող ասել՝ ինչ կլինի, գուցե գա ժամանակ եւ ես կրկին օգտագործեմ իմ համալսարանական եւ քաղաքական գիտելիքները ու նորից մտնեմ այդ դաշտ:

Թատրոնում չեք խաղում, ցանկություն ունե՞ք:

- Իրականում առաջարկ եղել է, բայց ես ինձ որպես դերասան այդքան կայացած չեմ համարում, որպեսզի խաղամ թատրոնում: Թատրոնը շատ լուրջ հարթություն է, երբ զգամ, որ հասունացել եմ այդքան, կխաղամ: Ես ինձ դեռ այնքան չեմ համարում, որ գնամ թատրոն ու վաստակաշատ դերասանների կողքին խաղամ:

Դերասանի աշխատավարձը մեր երկրում ցավոտ կողմերից մեկն է, Ձեզ գոհացնո՞ւմ է դերասանի վարձատրությունը:

- Եթե ընդհանուր նայենք մեր երկրի վիճակին, ապա ըստ իս դերասանները համեմատած օրինակ քաղծառայողի հետ, բավականին բարձր աշխատավարձ են ստանում: Եթե իմանաք, թե ես ինչքան աշխատավարձբ եմ ստացել ԱԺ-ում, կարող է ծիծաղեք, բայց ես աշխատել եմ: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ հատկաես ուսուցիչներին եւ բժիշկներին պետք է բարձր աշխատավարձ տալ, նրանց թվում եւ արվեստագետներին, քանի որ նրանք կազմում են երկրի կոլորիտը: Պատահել է, որ ինձ երբեմն այնքան գումար են առաջարկել նկարահանվելու դիմաց, որ ես ասել եմ՝ համաձայն եմ գալ անվճար նկարահանվել, բայց այդքան գումար մի առաջարկեք, որովհետեւ ինձ համար դա վիրավորական է: Միաժամանակ հասկացել եմ, որ այդ մարդիկ էլ միլիոններ չունեն, երբ տվյալ նախագծի բյուջեն ինքնին շատ քիչ է, ինչպե՞ս դերասանին բարձր վարձատրեն: Այնուամենայնիվ, սերիալներում ու ֆիլմերում նկարահնվող դերասանը շատ այլ խավերից լավ է ապրում:

Սաթի, ովքեր են Ձեր ընկերները:

- Իմ ընկերները հիմնականում մանկությանս ու ուսանողական տարիներից են, սիրում եմ տարիների հարաբերությունները: Իսկ այս ոլորտց մտերիմ ենք Հրանտ Երիցկինյանի հետ, վերջին ֆիլմի շրջանակներում մտերմացա նաեւ Աննա Գրիգորյանի հետ:

Սաթի, մարդիկ հետաքրքրված են նաեւ Ձեր անձնական կյանքով: Երկրորդ կես ունե՞ք:

- Երբ իմ կյանքում լուրջ ու անցումային փոփոխություն լինի, ես կխոսեմ այդ մասին, բայց առայժմ անձանական կյանքի մասին չեմ ուզում խոսել:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference