Հունաստանն ավտոբուսներով փախստականներին դուրս է բերում սահմանամերձ ճամբարից
INTERNATIONAL NEWSՀունաստանը սկսել է մակեդոնական սահմանին գտնվող Իդոմենի գյուղի մերձակայքի գերբնակեցված ճամբարից տարհանել փախստականներին: Այս մասին հաղորդում է մակեդոնական Nova TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով հունական իշխանություններին:
8 ավտոբուսով շուրջ 400 փախստականի են փոխադրել: Եվս 10 ավտոբուս պատրաստվում է մեկնել:
Առաջին ավտոբուսում կանայք եւ երեխաներ են, որոնք այլեւս չեն կարողանում դիմանալ գերբնակեցված ճամբարի ծանր պայմաններին: Նրանց փոխադրում են հարեւան ճամբարներ:
Ներկայում Իդոմենի ճամբարում 11.600 փախստական կա, բայց միայն 2 հազար տեղ է բացվել: Առաջիկա 3 շաբաթներին ծրագրվում է այս թիվը հասցնել 30 հազարի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



