Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. Սոֆի Մխեյան (լուսանկար)

PHOTO

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոֆի Մխեյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքին առնչվող թեմաների շուրջ, պարզել, թե է՛լ որ ժանրերում կցանկանար դրսեւորվել երգչուհին, եւ թե երբ սպասենք նրա երեւանյան մենահամերգին: Մենք անդրադարձել ենք նաեւ նրա անձնական կյանքին: Սոֆին նշել է, որ գուցե ինքը երկրպագուներին տխրեցնում է անձնականի մասին լռելով, բայց նաեւ հորդորել է չմտահոգվել. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:

12717964_10153776674625189_540609563511600194_n

-Ձեր վերջին տեսահոլովակը` նկարահանված «Մի քիչ» երգի հիման վրա, մեծ տարածում գտավ համացանցում: Այս երգի, տեսահոլովակի ստեղծման հետ կապված կա՞ որեւէ հետաքրքիր դրվագ, որ կպատմեք Ձեր երկրպագուներին: Առաջիկայում էլի դուետներ կլինե՞ն:

-Իրականում «Մի քիչ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ստեղծման ամբողջ ընթացքն էր հետաքրքիր, սակայն, այնուամենայնիվ, ամենահետաքրքիրն այն էր, որ տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա շեմին. բոլորը պատրաստվում էին Նոր տարուն, իսկ մենք աշխատում էինք: Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին ու նաեւ հնարավոր հետաքրքիր զուգերգերին, ապա ասեմ, որ անակնկալներ, իհարկե, սպասվում են, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել: Եվ եթե հետեւել եք ստեղծագործական կյանքիս, ապա նկատած կլինեք, որ «Մի քիչ»-ը իմ երկրորդ զուգերգն է: Առաջինը «Արժանի է» երգն էր, որ ներկայացրեցինք Սիրուշոյի հետ: Իսկ տասը տարվա ընթացքում ընդամենը երկու զուգերգով հանդես գալը փաստում է, որ դուետների հարցում շատ բծախնդիր եմ: Ձգտում եմ, որ դրանք, ինչպես եւ իմ մնացած ստեղծագործությունները, լինեն յուրահատուկ, տարբերվող ու հիշվող:

-Կա՞ որեւէ ժանր, որի շրջանակներում դեռ հանդես չեք եկել, բայց շատ եք ցանկանում: -Եթե կա ժանր, որն ինձ հոգեհարազատ է ու համապատասխան, ապա վաղ թե ուշ ինձ այդ ժանրում դրսեւորում եմ: Այս պահին կընդգծեմ ռոքը. դեպքեր եղել են, որ տարբեր նախագծերում ռոքային ստեղծագործություններ եմ ներկայացրել, բայց կուզեմ ինձ պատկանող գործն ունենալ հենց այս ոճում:

-Իսկ ե՞րբ եք պատրաստվում հանդես գալ մենահամերգով: Ձեր երկրպագուները վաղուց արդեն սպասում են: -Նախ շնորհակալ եմ, որ կա սպասումը: Ինքս էլ կարծում եմ, որ պահը վաղուց հասունացել է: Սակայն բազմիցս նշել եմ ու եւս մեկ անգամ կնշեմ, որ միայն գաղափարի համար մենահամերգ հաստատ չեմ կազմակերպի: Այն պետք է լինի հստակ մշակված ծրագրով, տեխնիկապես հագեցած, իսկ այդ ամենը բավական ժամանակատար է: Սակայն կուզեմ նշել, որ ապրիլի 5-ին կոլեգաներիս հետ ելույթ կունենամ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ արդեն 10-ին՝ հանրությանը «Մի քիչ» ստեղծագործությունից ծանոթ Վիգեն Հովսեփյանի համերգին, որ կկայանա «Կամի» ակումբում:

1459980_1021171247963941_168853709927575799_n

-Այժմ կանանց միամսյակն է, եւ թերեւս ճիշտ ժամանակը` խոսելու կանացի հարցերից: Հանդիսատեսը նախկինում սովոր էր տեսնել Ձեզ սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարում: Վերջին շրջանում կերպարային կտրուկ փոփոխություն է նկատվում: Դուք կարծես ընդգծել եք Ձեր կին տեսակը, գրավիչ, սեքսուալ կերպար եք ստացել: Սա շուկայի թելադրա՞նք է, թե՞ մի բան է, որ ներսից է գալիս, կապված է հոգեվիճակի հետ:

-Սպորտային, ճարպիկ, պարային աղջկա կերպարը դեռեւս կա ու անպակաս է ինձնից, քանի որ այն իմ էության մի մասն է: Պարզապես ժամանակի ընթացքում ծնվում են ստեղծագործություններ, որոնք գուցե թելադրում են ինձ լինել ավելի կանացի, գրավիչ ու սեքսուալ: Իսկ ես միշտ տարբեր եմ, բայց եւ միշտ հավատարիմ ինքս ինձ:

-Ասում են` 30-ից հետո կնոջը դժվար է զարմացնել, նա դառնում է բծախնդիր եւ առավել շրջահայաց: Համաձա՞յն եք: Ձեզ, առհասարակ, հե՞շտ է զարմացնել: Իսկ տղամարդիկ Ձեզ հաճա՞խ են զարմացնում:

-Իհարկե, տարեցտարի ցանկացած կին դառնում է ավելի բծախնդիր, ուշադիր… Իսկ զարմանալու եւ զարմացնելու ունակությունը, ինչ խոսք, հաճելի երեւույթ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, ապա ասեմ, որ ինձ այդքան էլ հեշտ չէ զարմացնել, բայց հնարավոր է ու թեկուզ ամենապրիմիտիվ տարբերակներով` հարաբերությունների միջոցով, մարդկային տեսակներով. ամեն դեպքում դեռ կարողանում են զարմացնել:

-Ո՞րն է Ձեր կանացի ամենամեծ երազանքը, եւ ո՞րն եք համարում կնոջ երջանկության գատնիքը:

-Կարծում եմ` կնոջ ամենամեծ երազանքը մայրանալն է: Իսկ երջանկության գաղտնիքը շատ ինդիվիդուալ է, բայց գուցե հոգու խորքում բոլոր կանայք էլ ուզում են սիրել ու սիրված լինել եւ ունենալ լիարժեք ընտանիք:

-Վերջին շրջանում լրատվամիջոցներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Դուք ընկեր ունեք, նրան տեսնում էինք Ձեր կողքին ամենատարբեր առիթներով: Երկրպագուներին հետաքրքրում է` հիմա Ձեր կողքին որեւէ մեկը կա՞, Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Լրատվամիջոցներում խոսակցություններ միշտ էլ պտտվում են, լինեն դրանք անձնական բնույթի, թե գործնական: Գուցե երկրպագուներին տխրեցնում եմ անձնականիս մասին լռելով, բայց թող չմտահոգվեն. արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է:

-Ասում են` մի կինը երբեմն հազար տղամարդուց ուժեղ է: Թվում է, թե Դուք շատ ուժեղ կին եք, դա երբեմն չի՞ հոգնեցնում, կցանկանայի՞ք լիներ մեկը, որի կողքին կկարողանայիք թուլանալ:

12647526_10153727193400189_8775233598471677366_n

-Համաձայն եմ, կան կանայք, որ բազմաթիվ տղամարդկանցից ուժեղ են: Լավ է, որ իմ մասին նման կարծիքի եք, սակայն պահեր են լինում, որ ես եւս իգական սեռի ցանկացած ներկայացուցչի պես ուժեղ հենարանի կարիք եմ ունենում: Աննա Բաբաջանյան 

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest