ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ռուսաստանի նպատակը Սիրիայի կործանումը թույլ չտալն էր
INTERNATIONAL NEWSՍիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողության նպատակն էր՝ թույլ չտալ, որպեսզի այդ երկիրը կործանվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա չի համաձայնել կարծիքին, որ Ռուսաստանը միակողմանիորեն սատարում է Ասադի կառավարությանը: Ըստ Զախարովայի, դա հնարավոր կլիներ ասել, եթե Ռուսաստանը կողմերից մեկին սատարելու համար զորքեր մտցներ այդ երկիր հակամարտության սկզբում՝ 4-5 տարի առաջ:
«Հետեւողականորեն հանդես էինք գալիս Սիրիայում օրինական իշխանության պահպանման օգտին՝ երկրի կործանումը կանխելու նպատակով: Ռուսաստանի օդուժը գործողություններ սկսեց՝ ի սկզբանե այն կարճաժամկետ հայտարարելով: Նպատակը հստակ էր. ահաբեկչության դեմ պայքար, այդ թվում՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի մեկամյա ջանքերի ձախողման ֆոնին: Ռուսաստանի ՕՏՈՒ-ի գործողություններն անցկացվում էին աննախադեպ թափանցիկությամբ»,- հայտարարել է Մարիա Զախարովան:



