Քիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել
INTERNATIONAL NEWSՔիշնեւում Մոլդովայի անկախությունը սատարող ցույց է անցկացվել: Այս մասին գրում է մոլդովական Noi կայքը: Երկրի տարբեր շրջաններից ժամանած շուրջ 1.000 ցուցարարներ հավաքվել են Քիշնեւի կենտրոնում գտնվող Շտեֆան Մեծի հուշարձանի մոտ՝ դեմ արտահայտվելով Ռումինիայի հետ Մոլդովայի միավորմանը:
«Կարծում ենք, որ Մոլդովայի հանրապետությունը պետք է անկախ պետություն մնա: Մենք դատապարտում ենք Մոլդովայի վերացման կոչեր անողների գործողությունները»,- հայտարարել է «Վոյեւոդ» շարժման առաջնորդ Նիկոլայ Պասկարուն:
Այսօր ռումինամետ մի շարք կազմակերպություններ Sfatul Tarii-2 համագումար են անցկացնելու, ինչպես նաեւ ցույց՝ նվիրված Ռումինիայի հետ Բեսարաբիայի միավորման տարեդարձին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



