Մեծ Բրիտանիայում ներգաղթյալներն ավելի հաճախ են աշխատանք գտնում, քան տեղաբնակները. հետազոտություն
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիա ժամանած ներգաղթյալներն ավելի հաճախ են աշխատանք գտնում, քան տեղի բնակիչները, հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով Հասարակական-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:
Պարբերականը նշում է, որ ինստիտուտի հետազոտությունից կարելի է գալ այն եզրակացության, որ միգրանտները Բրիտանիայի աշխատաշուկայում ավելի պահանջված են:
Մեծ Բրիտանիայում աշխատանքի է անցել արեւելաեվրոպական երկրներից ժամանած միգրանտների 85 տոկոսը եւ ԵՄ անդամ երկրներից ժամանածների 75 տոկոսը: Հայրենիքում աշխատանք են գտել բրիտանացիների 74 տոկոսը եւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների 62 տոկոսը:
Արեւելյան Եվրոպայից ժամանած միգրանտները հաճախ աշխատում են այն պաշտոններում, որոնք առանձնապես հմտություններ չեն պահանջում: Նրանք համաձայնում են աշխատել առանց որակավորման: Այդ պատճառով էլ ցածր են վարձատրվում: Միգրանտներն ավելի հաճախ են ձեւակերպում հարկային արտոնությունները եւ երեխաների ու գործազրկության նպաստները:



