Ֆրանսիայի եւ Բելգիայի հատուկ ծառայությունները 8 հնարավոր ահաբեկիչների են հետախուզում
INTERNATIONAL NEWSԵվրոպական անվտանգության ծառայությունները Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապված առնվազն 8 կասկածյալի են հետախուզում: Այս մասին գրել է բելգիականLibre պարբերականը՝ վկայակոչելով գերմանական Die Welt-ը:
Խոսքը բելգիական կամ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող իսլամականների մասին է, որոնք մեկնել են Սիրիա կամ դեռեւս Եվրոպայում են:
«Կասկածյալները կապ են պահել Աբդելհամիդ Աբաուդի հետ, որին ֆրանսիական հատուկ ծառայությունները սպանեցին 2015 թվականի նոյեմբերին, Փարիզի Սեն Դենի արվարձանում հարձակման ժամանակ, եւ որը համարվում է հարձակումների գլխավոր կազմակերպիչը:
Die Welt-ը նշում է, որ Ֆրանսիայում եւ Բելգիայում անցկացված հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ մարտի 15-ին Բրյուսելի Ֆորեսթ շրջանում ոչնչացված Մոհամմեդ Բելքաիդը նույնպես ԻԼԻՊ-ի եվրոպական առաջնորդներից էր:
Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում պայթյուններն իրականացրած մահապարտներից Նաջիմ Լաաշրաուիի հետ միասին Բելքաիդին կասկածում են Փարիզի հարձակումների ժամանակ հեռախոսով ահաբեկիչներին կառավարելու մեջ»,- գրել է Libre պարբերականը:



