«Քանի որ ոչ ոք չհաղթեց, մենք Նեյմարի հետ հավասարապես կվճարենք բուրգերների համար». Լուիս Սուարես
SPORTՆեյմարը և Սուարեսը լուծեցին գրազի հարցը, որը բռնել էին իրենց ազգային հավաքականների խաղից առաջ: Նա, ում թիմը պարտվեր, պետք է վճարեր «Բարսելոնայի իր խաղընկերոջ բուրգերների համար: Բայց, Բրազիլիա-Ուրուգվայ խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:
«Քանի որ ոչ ոք չհաղթեց, Նեյը և ես հավասարապես կվճարենք բուրգերների համար և միասին կուտենք»,- ուրուգվայցու խոսքերն է մեջբերում Sport-ը:
Այդ խաղում Սուարեսը գոլ խփեց 48-րդ րոպեին և հավասարեցրեց հաշիվը:
Հարավային Ամերիկայում ընտրական մրցաշարի մրցաշարային աղյուսակում Ուրուգվայը 5 խաղից հետո հավաքելով 10 միավոր, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Բրազիլիան 8 միավորով 3-րդն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



