Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ապարանցին հարբած վարել է իր նորոգմանը հանձնված մեքենան, բախվել է ծառին. տեղում մահացել է անչափահաս դուստրը

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է Զաքար Ս.-ի գործի դատական քննությունը:

Արագածոտնի մարզի 39-ամյա բնակիչ Զաքար Ս.-ն մեղադրվում էր մահվան ելքով ավտովթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Վթարի հետևանքով մահացածը Զաքար Ս.-ի անչափահաս դուստրն է…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում գտնվելով ալկոհոլային խմածության վիճակում, «փոխանակ ձեռնպահ մնալու ավտոմեքենա վարելուց»՝ Զաքար Ս.-ն վարել է վերանորոգման նպատակով իր մոտ գտնվող «Ֆոլքսվագեն» ավտոմեքենան, որի սեփականատերը Սօսսի Գ.-ն է:

Զաքար Ս.-ն ոչ միայն ինքը ձեռնպահ չի մնացել խմած վիճակում մեքենա վարելուց, այլև մեքենա է նստեցրել նաև իր 15-ամյա դստերը:

Զաքարը ուրիշի մեքենայի ղեկին նստած՝ երթևեկել է Արագածոտնի մարզի Արագած-Ծաղկաշեն միջհամայնքային ավտոճանապարհով՝ Ծաղկաշեն գյուղի ուղղությամբ:

Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում հասնելով Ծաղկաշենի սկզբնամասին հարող ճանապարհահատվածին, հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես՝ շրջադարձի առկայությունը, և չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ռեժիմ՝ Զաքար Ս.-ն իրականացրել է իր վարած մեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, թույլ է տվել ՃԵԿ մի քանի կետերի պահանջներին հակասող գործողություններ:

Արդյունքում մեքենան կորցրել է կառավարելիությունը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասի սահմաններից, ընկել է ճանապարհի ձախ կողմում գտնվող առուն, որից հետո բախվել է ճամփեզրի ծառին:

Վթարի հետևանքով Զաքարի 15-ամյա դուստրը տեղում մահացել է, իսկ ինքը՝ Զաքարը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ընդհանուր իրավասության դատարանում Զաքար Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած երեխայի հորեղբայրը, հայտնել է, թե եղբոր նկատմամբ բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Զաքար Ս.-ն ֆիզիկապես վատառողջ է՝ վթարի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ըստ հիվանդանոցային տեղեկանքի՝ Զաքար Ս.-ն կարիք ունի հետագա ամբուլատոր բուժման:

Նա ընտանիքի միակ կերակրողն է: Նրա խնամքին են չաշխատող կինը, անչափահաս որդին, թոշակառու ծնողները՝ հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է:

Զաքար Ս.-ն նախկինում դատված չի նեղել, բնութագրվում է դրական:

Վթարի ենթարկված «Ֆոլքսվագեն» մեքենայի սեփականատեր Սօսսի Գ.-ն դատարանին ուղղված իր դիմումով հայտնել է, թե Զաքարի դեմ բողոք, պահանջ չունի, քանի որ նա հատուցել է իրեն պատճառված գույքային վնասը:

Դատարանը արձանագրել է, որ իր որոշման համար «վճռական նշանակություն ունի այն հանգամանքը, որ 15-ամյա տուժողը ամբաստանյալի դուստրն է»:

Վթարի պահին ամբաստանյալի՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը դատարանը գնահատել է, որպես Զաքար Ս.-ի արարքի «հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը բարձրացնող հանգամանք»:

Զաքար Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Նա դատապարտվել է 1 տարի ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Զաքար Ս.-ի նկատմամբ՝ հիմնական պատժի մասով, դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 2 տարի փորձաշրջան:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine