Վթար ավիացիոն ինստիտուտի մոտ. «Մերսեդեսը» բախվել է սյանը. ներսում մարդ է արգելափակվել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 254 հասցեում գտնվող «ՄՄՄ» ՍՊԸ-ի մոտակայքում «Մերսեդես C» մակնիշի 34 RU 290 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի փականը:
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
3
Trust and reach across the globe
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



