Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Լիլիթ Կարապետյան. «Տարիների ընթացքում շատ եմ կոփվել»

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Լիլիթ Կարապետյան վերջին շրջանում բավական ակտիվ է: Նրա երեք տեսահոլովակները բավականին որակով և համարձակ են: Երգչուհին ռադիոհաղորդավար Անկա Սարիբեկյանին պատել է իր վերադարձի և սպասվելիք նորությունների մասին:

-Վերադարձից հետո  ի՞նչ աշխատանքներ կատարվեցին ու ու՞մ հետ համագործակցեցիք

- Վերադարձից հետո կատարել եմ բավականին մեծ աշխատանք, արդեն ունեմ երեք տեսահոլովակ`  «Ժամանակին», «Թող ապրեմ» և «Քեզ հետ»: Ու կարծում եմ՝ այդ լռությունը մի քանի տարիների քիչ թե շատ կարողացել եմ լրացնել այս երկու տարվա մեջ: Իuկ ամռանը նույնպես մեծ, գլոբալ գործ ունեմ անելու: Երգը կապված է լինելու մեր զինվորների հետ:

-Ի՞նչ է սպասվում 

- «Դե տղերք, պինդ եղեք» արտահայտությունը ես համարում եմ իմը, քանի որ ես առաջինն էի մեր ասպարեզում, ով արեց այս արտահայտությունը: Նոր երգում  հավանաբար կլինի այս խոսքը, բայց լիովին նոր երգ է լինելու մեր զինվորների մասին, այն մարդկանց մասին, ովքեր իրենց տաքուկ անկյունները թողել և գնացել են սահման ու այս օրվա դրությամբ պահպանում են մեր անդորրը:

 -Ու՞մ եք վստահելու նոր երգի երաժշտությունն ու խոսքերը գրելը.

- Վերջին մի քանի երգերի ընթացքում կարծես թե թիմը շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Երաժշտությունը կրկին գրելու է դուետրո ստուդիայի Էդգար Ալեքսանյանը, խոսքերի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, գործիքավորումն էլ կանի Էդգարը: Տեսահոլովակն էլ ժամանակը կգա տեսնենք, թե ում կվստահենք:

-Ճի՞շտ է, որ դուք ունեք հովանավոր, ով ձեզ գումար է տրամադրում, որի արդյունքում դուք կարողանում եք նկարահանումներ կատարել նաև արտասահմանում

- Ինչ հաճելի բամբասանք էր, Աստված տար: Շատ կուզեի և Աստված տար, որ բոլոր բամբասանքներն այդքան հաճելի լինեին: Բայց նման բան չկա: Եթե լիներ ես ամեն ամիս տեսահոլովակ կնկարահանեի:

-Տեսահոլովակի գաղափարը ու՞մն էր և ինչպե՞ս որոշեցիք նկարահանումները անցկացնել Ռուսաստանում

- Տեսահոլովակի՝ Մոսկվայում նկարելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ ես արդեն որոշել էր արդեն նկարահանել: Գնացի, նայեցի մի քանի հյուրանոցների  համարները, մարզասրահը, ռեստորանը, ընդունարանը և այլն:  Փորձցի հասկանալ, որ հյուրանոցը ում է պատկանում: Տնօրենի հետ պետք է հանդիպեի, համաձայնության գայի և այլն...
Մի քանի օր առաջ էլ մեկնել էինք Մոսկվա՝ «Տաշիր շոու»-ի նկարահանմանը: Այդ ժամանակ մնում էինք մի հյուրանոցում: Իմ լավ ընկերոջ՝ ռեժիսոր  Տարոն Պողոսյանի հետ միասին որոշեցինք, որ տեսահոլովակը նկարահանում ենք հենց այդտեղ:Այդպես որոշեցինք, տարոնը գտավ մասնագետներին, ովքեր ռուս էին: Միայն դիմահարդարն ու վարսահարդարն էին հայ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև պարողներին, ովքեր Ռուսաստանում մեծ ճանաչում ունեն: Շնորհակալություն նաև տեսահոլովակի  հերոսին՝  Արտակ Սարգսյանին:

-Ո՞րն է այս ամենի շարժիչ ուժը:

- Այս ամենի շարժիչ ուժը տղաս է՝ Կարենը: Ես կարծում եմ՝ ցանկացած արտիստ պիտի մտածի, որ ինքը կողքից ինչ-որ մի գործ էլ ունենա: Այսինքն հույսը միայն երգի վրա չդնի: Ես նույնպես հասկացա, որ պետք է մի քանի տարի, որպեսզի ես լավ ուժերով աշխատեմ, կայունանամ, ունենամ նոր երգեր, տեսահոլովակներ, որակյալ գործեր և մըածեմ ինչ-որ մի բան իմ որդու ապագայի համար:

-Ինչպե՞ս եք վերաբերվում զազրախոսություններին

- Տարիների ընթացքում կարողացել եմ սովորել, կոփվել, բայց մի բան ասեմ  պետք է մարդիկ սիրեն իրար...

-Ձեր ողջույնները, բարեմաղթանքները ձեր հանդիսատեսին

- Իմ հանդիսատեսին պարզապես կարող եմ կարճ մի խոսք ուղղել. Իրենց սիրո պատճառով շարունակում եմ երգել, իրենց սերը ինձ ուժ է տալիս, նրանք են նաև իմ շարժիչ ուժը, նրանց սերն է ինձ թև ու թիկունք: Հուսով եմ՝ լավ երգեր կներկայացնեմ հենց ձեզ... Իսկ քեզ ցանկանում եմ ասեմ, որ պարզապես ապշած եմ: Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Ես շատ կուզեի, որ բոլոր հաղորդավարնեը աշխատեին իրենց խոսքի վրա ու հասնեին քեզ, բրավո քո խոսքի, գրագետ ու սահուն մտքի համար...  Քեզ շատ սիրում եմ և շնորհակալ եմ հրավերի համար:

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday