Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման պատճառը կարող Էր լինել օդաչուների միջեւ ծագած վեճը
INTERNATIONAL NEWSԴոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրիչների վերծանումից հետո հետաքննության մեջ գերիշխող Է դարձել օդաչուների սխալի մասին վարկածը: Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջեւ տեղի Է ունեցել սուր վեճ այն բանի շուրջ, թե հանրանավն ինչպես հանեն բարդ իրադրությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտը»:
Կատարելով վայրԷջքի երկրորդ փորձը՝ անձնակազմն ստիպված Է եղել կրկին հրաժարվել վայրԷջքից: Երկու վայրԷջքամուտն Էլ օդաչուները կատարել են ավտոմատ ռեժիմով, եւ ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները. փոթորկալի քամին, որը մշտապես փոխել Է ուղղությունը: Ուստի որոշվել Է վայրԷջքի մտնել արդեն ձեռքի ռեժիմով:
Շուրջ 270 մետր բարձրության վրա, թռիչքա-վայրԷջքային գոտուց շուրջ վեց կիլոմետր հեռավորության վրա, օդաչուներից մեկը սեղմել Է TOGA (Take off. Go around) ստեղնը, որը տալիս Է երկրորդ շրջան հեռանալու հրաման, եւ անջատել Է ինքնաղեկասարքը՝ կառավարումը վեցնելով իր վրա:
Նրա գործընկերը կարծել Է, որ առաջին հերթին անհրաժեշտ Է իջեցնել ցռուկը: Նա գործընկերոջն աշխատել Է խելքի բերել «Կանգնի՛ր: Ու՞ր: Կանգնե՛լ: Կանգնե՛լ» բացականչություններով եւ միաժամանակ փորձել Է դադարեցնել բարձրություն վերցնելը՝ իրենից հետ հրելով ղեկանիվը:
Կառավարման ազդանշանների ապահամաձայնեցման հետեւանքով ինքնաթիռը ցած Է սուրացել ժամում 325 կիլոմետր արագությամբ եւ շուրջ 45 աստիճան անկյունով: Մինչեւ բախումը մնացած մի քանի վայրկյանում երկու օդաչուներն Էլ սոսկ ճչացել են սարսափից եւ հուսահատությունից:
Boeing 737-800-ը, որը մեկնել Էր Դուբայից, մարտի լույս 19-ի գիշերը Ռոստովի միջազգային օդանավակայանում կործանվել Է վայրԷջքամուտի ժամանակ: Նախնական տեղեկատությամբ՝ հանրանավը չի կարողացել վայրԷջք կատարել առաջին անգամ եւ նախ հեռացել Է երկրորդ, իսկ ապա՝ երրորդ շրջան: Ավիաաղետի զոհ Է դարձել 62 մարդ, այդ թվում 45 ռուսաստանցի:



