Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում հայտնվել Է Դոնալդ Թրամփի շիրմաքարը
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի Կենտրոնական զբոսայգում հայտնվել Է շիրմաքար, որի վրա նշված են ամերիկացի քաղաքական գործիչ եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփի անունը եւ ծննդյան թվականը: Այս մասին հայտնել Է NY Daily News-ը:
Ենթադրվում Է, որ այն տեղադրվել Է մարտի 27-ին: Շիրմաքարի վրա գրված Է. «Հարկադրի՛ր վեստին ատել Ամերիկան» (Make America hate again): Այս արտահայտությունը զուգադրվում Է Թրամփի «Վերադարձրու Ամերիկայի մեծությունը» (Make America great again) նախընտրական կարգախոսի հետ:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ շիրմաքարը երկար չի մնացել տեղում:
Դոնալդ Թրամփն ամերիկացի միլիարդատեր Է, որը հավակնում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին: Հրապարակային ելույթների ժամանակ նա քննադատում Է պետության գործող ղեկավար Բարաք Օբամային, խիստ արտահայտություններ Է անում արդի աշխարհի սուր հիմնախնդիրների վերաբերյալ եւ ոչ միանշանակ քաղաքական խոստումներ տալիս:



