Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


«Դոմինո» սիթքոմի դերասանուհու նուրբ և գայթակղիչ ֆոտոշարքը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Գայանե Ավետիսյանին հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում. նա մարմնավորում է Սոֆային: Օրեր առաջ Գայանեն լուսանկարվել է BlogNews.am–ի համար, որտեղ ներկայցել է երեք կերպարներում`մեկը մյուսից տարբեր: Իսկ զրույցի ընթացքում Գայանեն անկեղծացել  և հետաքրքիր փաստեր է պատմել իր կյանքից և գործունեությունից:

Դերասնուհին վերջերս է վերադարձել հանգստից, ինչպես նա պատմեց մայրիկի հետ գնացել էին քույրիկին այցելության, ով բնակվում է Արաբական Էմիրություններում. «Ամեն տարի գնում եմ, ճիշտ է կար ժամանակ, երբ ես այնտեղ աշխատում էի Բրիտանական թատրոնում: Դա պայմանագրային աշխատանք էր ու խաղում էի շատ հետաքրքիր ներակայցման մեջ, որտեղ ներգրաված էին տասնչորս երկրների դերասաններ: Այս տարի չգնացի , քանի որ «Դոմինոյում» խաղալու հետաքրքիր առաջարկ ստացա: Ես սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ էի ստանում, բայց մերժում էի, իսկ սիթքոմի ձևաչափը ինձ շատ հետաքրքեց:  

Գայանեն նշում է, որ դերասանի համար մեծ փորձ և վարպետություն է եղել խաղալ բրիտանական թատրոնում, և այդ բոլոր հնարքները օգտագործել այստեղ. «Մինչև ընտրվելը շատ-շատ բարդությունների միջով անցա.  անում էի գրեթե ամենը` երգ, պար  և շատ դժվար էր աշխատել մի ռեժիսորի հետ, ով բացարձակապես բրիտանական ակցենտով էր խոսում: Չնայած` լավ տիրապետում եմ անգլերենի, բայց  անկեղծ պետք է ասեմ` առաջին տաս օրը ես ամեն օր արտասվում էի փորձերից հետո, քանի որ չէի հասկանում, թե ինչ էր ինձ ասում: Ինձ տվեց մաքսիմալ ավելի անկեղծ  լինել բեմում և ավելի քիչ մտածել, թե  դու որքան  գեղեցիկ ես այդ պահին: Շատ լավ եմ զգացել, որպես դերասան այդ փառահեղ փայմաններում,  ինչը ցավոք չունենք այստեղ, բայց հուսամ` կունենանք: Ես երբեք չեմ կտրում իմ հույսը, որ մի օր այստեղ էլ արտիստը կապրի արտիստին վայել կյանքով»:  

Չնայած պայմանները փառահեղ էին, բայց դերասանուհին որոշեց չմնալ այնտեղ, այլ ապրել և ստեղծագործել հայրենիքում.«Այստեղ շատ-շատ ավելին կարող եմ անել, միգուցե ավելի քիչ եմ վաստակում քան դրսում, բայց նախ ընտանիքս է այստեղ, ընկերներս, մտերիմներս: Այստեղ անելիքներս ավելի շատ են, մի տեսակ չեմ կարողանում այստեղից կտրվել և գնալ: Գիտես, ես հասկացել եմ` բավականին ուժ ունեմ ամեն ինչ զրոյցի սկսելու, բայց եթե կա շանս այստեղ գեղեցիկը զարգացնելու, ապա պետք է մնալ»:

Գայանեի համար «Դոմինոն» հրաշալի, թարմ նախագիծ է. «Սա նորություն էր ինձ համար, նոր ոճ, որքան էլ որ թատրոնում արդեն տասնչորս տարի է խաղում եմ և բազում դերեր եմ կերտել` միևնույն է այս ձևաչափը հետաքրքիր էր: Բոլորս մի կարևոր բան ենք գիտակցում, որ մենք ոչ թե ծիծաղեցնում ենք մարդկանց,  այլ  պարզապես փորձում ենք իրավիճակը  խաղալ այնպես, որ այն դառնա ծիծաղելի»:  

Հեռուստաէկրանին դերասանը միշտ անհոգ է, ժպիտ է պատճառում, ուրախացնում հեռուստադիտողին, բայց իրականությունը մի քիչ այլ է. «Կա մի բան, դա եկել է թատրոնից և փոքրուց, երբ դեռ ուսանող էի: Շատ կարևոր է գիտակցել, որ դիմացինը պարտավոր չէ կրել քո հոգսերի արդյունքը և դա իրեն հետաքրքիր չէ:  Օրինակ թատրոնում հանդիսատեսը տոմս է գնում և հույս ունի երկու ժամ կտրվել իրականությունից: Եղել են դեպքեր, երբ բարձր ջերմությամբ խաղացել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ հայս վիրահատվում էր, որովհետև այդ պահին քո մասին չես մտածում:  Դերասանի կյանքը միայն իրենը չէ: Եթե դերասանները ժպտում են, այնպես չէ, որ նրանք հոգս չունեն»:   

Գայանեի օրվա գրաֆիկը բավականին հագեցած է, նա հասցնում է ամեն բան և միևնույն ժամանակ գեղեցիկ և խնամված լինել. «Ես արթնանում եմ շատ ուշ, քանի որ երեկոյան աշխատում եմ: Հասցնում եմ զբաղվել տնային գործերով. ես տան աղջիկ եմ և սիրում եմ զբաղվել մաքրությամբ, զայրանում եմ,  երբ մեկ-մեկ բացում եմ պահարանս և հասկանում, որ երեկ նկարահանում եմ ունեցել և այն թափթփված է: Ես ամեն ինչ հասցնում եմ, եթե հարցնեք իմ մայրիկին`նա իր աղջիկներից գոհ է»:  

Հայտնի մարդիկ այսօր բացի իրենց հիմանական աշխատանքից ունեն նաև երկրորդ աշխատանք. «Այսօր որքան էլ որ գումար ստանաս, միևնույն է բավարար չէ մանավանդ դերասանուհու համար, երբ նա պետք է միշտ խնամված և գեղեցիկ տեսք ունենա:  Ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, համեղ ուտել, սիրում եմ ընկերներիս հետ սրճարաններում լինել, մի խոսքով սիրում եմ գեղեցիկ ապրել:  Ես դեմ եմ այն երևույթին, որ ինչպիսի տեսքով ունի դերասանը էկրանին, այնպիսին էլ առօրյայում.  երբևէ ինձ այդպես չեն կարող տեսնել: Ես առօրյայում լրիվ առանց դիմահարդարման եմ, անգամ երբմեն ինձ չեն էլ ճանաչում , ասում են ինչ փոքր ես և դա ինձ իսկապես շատ ուրախացնում է: Ես դժգոհ չեմ այսօրվա իմ ստացած գումարից, չեմ կարող ասել որ  մեծ գումարներ եմ վաստակում, բայց պետք է ամեն դեպքում շնորհակալ լինել ամեն ինչի համար»:

Գայանեն ունի դերասանական սկզբունքներ, վստահ է` ամեն դերի համար արած գործողությունը պետք է արդարացված լինի.«Եթե ինձ  առաջարկեն նկարահանվել ֆիլմում, որտեղ պետք է բաց տեսարանում նկարահանվեմ, դա պետք է արդարացված լինի: Օրինակ ինչպես է հոլիվուդյան ֆիլմերում, որ առանց այդ տեսարանի ֆիլմը չէր ընկալվի առհասարակ: Դերասանը պետք է հասկանա` ինչի համար է ըտնրված այդ դերի համար: «Դոմինո»-ում ես խաղում եմ մի կնոջ կերպար, որն ինձ նման չէ. իմ կողքի տղամարդը շատ ուժեղ պետք է լինի: Ես դեմ եմ մայրիշխանության, բայց ես բացահայտել եմ Սոֆայի կերպարը, թե ինչպես պետք է քայլի, ինչպես զայրանա, նույնիկս թե ինչպես պետք է հագնվի: Այսինքն պետք է կարողնաս մտնես, թափանցես կերպարիդ մեջ, թե ինչ է քեզանից ուզում: Դու պարտովոր ես խաղալ տարբեր դերեր և մնաս դու»:

Դերասանուհին նաև հայտնի է որպես երգահան.նրա գրչին են պատկանում բազմաթիվ հիթային երգերի խոսքեր, իսկ դրանք շատ հետաքրքիր են ծնվում.«Իմ երգերը շատ տարբեր են իրարից, ես ունեմ մի ձեռագիր և երբ լսում են` հասկանում են որ ես եմ գրել: Հետաքրքիր մի բան ասեմ, երբ երաժշտությունը լավը չի լինում, գալիս են հիթային բառեր, բայց ոչ խորը: Երգեր կան, որ րոպեական են ծնվում: Բոլոր երգերի խոսքերն անգին են, որովհետև սիրված երգերն անգին են: Այն ինչ վճարում են հեղինակներին, սիմվոլիկ շնորհակալության պես մի բան է: Եղել են դեպքեր երբ երգը շատ լավն է եղել, խոսքերը լրացնող, բայց կատարողից հասկացել եմ, որ այլ արտիստ պետք է կատարեր»:

Գայանեն զրույցի ընթացքում նշեց, որ իր բանաստեղծությունների հիման վրա գիրք է գրել, որը շուտով լույս կտեսնի. « Այս գիրքը կարդալով կտեսնեք լրիվ այլ Գայանե Ավետիսյան, որովհետև շատ դժվար է տեսնել քո ներսի ամենաամենաթաքուն մտքերը, որոնք չգիտակցված գալիս են մեկ-մեկ թղթին: Շատ չեմ ուզում փակագծերը բացել, ուզում եմ շատ տեղին լինի և չեմ ուզում դա անեմ պարզապես անելու համար»:

Դերասանուհին անկեղծացավ և պատմեց, որ շատ խոցել է և շուտ է վստահում մարդկանց, բայց շատ շուտ էլ ներում է. « Խոցելի եմ, բայց այդ ամենով հանդերձ նաև ուժեղ.  չեմ չարանում: Այն ինչ մարդիկ չգիտեն իմ մասին, կիմանան այս հարցազրույցից հետո»:  

Զրույցի վերջում Գայանեն նշեց, որ իրեն պակասում է իր իրական հեքիաթը, իր ընտանիքը. «Ուզում եմ` իմ ընտանիքում հեքիաթային լինի ամեն ինչ, բայց նաև շատ իրական: Իմ կողիք տղամարդը կսիրի և կնդունի ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ:  Միայն այդ դեպքում է գալիս իրական հեքիաթը»:

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest