Պորոշենկոն անհրաժեշտ Է համարել միջազգային խաղաղապահների տեղաբաշխել Դոնբասում
INTERNATIONAL NEWSՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Դոնբասի զինված հակամարտության գոտում անվտանգությունն ապահովելու համար միջազգային խաղաղապահ զորակազմ Է անհրաժեշտ:
«Մեզ հարկավոր Է միջազգային զորակազմ, որն այնտեղ անվտանգություն կապահովի իշխանափոխության ընթացքում»,-ասել Է նա մարտի 28-ին Դոնեցկի մարզի Նիկոլաեւկա քաղաքի բնակիչների հետ տեղի ունեցած շփման ընթացքում:
Պորոշենկոն վստահություն Է հայտնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքում Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման եւ այնտեղ ընտրությունների անցկացման հնարավորության հարցում, բայց դրա համար կոչ Է արել ստեղծել անհրաժեշտ պայմաններ:
Ուկրաինայի նախագահը մարտի 28-ին աշխատանքային ուղեւորությամբ գտնվում Է Դոնեցկի մարզում, որտեղ նա արդեն զեկույց Է լսել ռազմաճակատի իրադրության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



