Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում Բանակային խաղերին
INTERNATIONAL NEWS25 երկրներ հաստատել են 2016 թվականին Ռուսաստանում անցկացվելիք Բանակային միջազգային խաղերին իրենց մասնակցությունը:
Այս մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցեւին:
«Ներկայում խաղերին իրենց մասնակցությունը հաստատել են 25 պետություններ, այդ թվում ԱՊՀ 7 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելոռուսը, որոնք ծրագրում են տարբեր մրցումների 62 թիմեր ուղարկել», -լրագրողներին հայտարարել է Իվան Բուլացեւը:
Պատմության մեջ երկրորդ Բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 13-ը երկու երկրների` Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքներում: Մրցումների շրջանակում ծրագրվում է անցկացնել 23 մրցույթ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



