Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը

LIFE

Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար: 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձեւերը: 

Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի եւ թարթիչների: Ճիշտ ձեւով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգեւում: Ունքերը եւս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը եւս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում: Խնամքի համար ստեղծված առաջին եւ կարեւոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են ունքերը: Շատ օգտակար է ունքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են ունքերի մազերի խտացմանը, ամրացմանը եւ ունքերին հատուկ փայլ են հաղորդում: Ունքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն ունքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Ունքերի ձեւավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` ունքերն ու ձեռքերը: 

Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարեւոր պայմաններ: Ունքերի ձեւը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջեւ եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի: Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սեւ մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում: 

Ունքերի ձեւը հաճախ փոփոխվում է` կախված նորաձեւության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույների եւ այլն: Սակայն պետք չէ կուրորեն հետեւել նորաձեւության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենան եւ համապատասխանեն դեմքի ձեւին: 

Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե ունքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջեւ ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող ունքերը հեռացնելու միջոցով: 

Եթե աչքերն իրար չափազանց մոտ են տեղակայված, դրանց միջեւ տարածությունն ավելի մեծ կթվա, եթե ունքերն իրարից ավելի հեռու լինեն, այսինքն՝ դա եւս կատարվում է քթարմատի մոտ աճող մազերը հեռացնելով: Ունքերի միջեւ հեռավորության մեծացման միջոցով ապահովվում է նաեւ դեմքի առավել երիտասարդ տեսքը: Այս դեպքում ունքերի միջեւ ընկած լայնությունը փոխելու կարիք չկա: 

Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ ունքերը: 

Եռանկյունաձեւ դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացված եւ կորավուն ունքերը:

Օվալաձեւ դեմքին առավելապես սազում են աղեղնաձեւ ունքերը:

Քառակուսի ձեւ ունեցող դեմքն անհամեմատ նրբացնում են երկար, բարձր ունքերը, որոնց կարելի է թեթեւ կորություն հաղորդել: 

Կլոր դեմքին հարմար են վեր բարձրացված եւ ծայրերում մի փոքր կորացված ունքերը:

Իսկ ամեն դեպքում գեղեցիկ ունքեր ունենալու համար հարկավոր է ճիշտ սահմանել դրանց սկիզբն ու վերջը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference