Անգլիայում վաճառքի են հանել Ջոն Լենոնի մանկության տունը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Վուլթոնի շրջանում վաճառքի են հանել այն քոթեջը, որն ավելի վաղ պատկանում Էր The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնի մորն եւ մորաքրոջը: Առաջարկի արժեքը կազմում Է 325 հազար ֆունտ ստեռլինգ (460 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Development Finance Today-ին:
Անշարժ գույքի իրացմամբ զբաղվում Է Whitegates գործակալությունը: Լենոնը քոթեջում անցկացրել Է մանկությունը՝ ապրելով իր մոր՝ Ջուլյայի եւ մորաքրոջ՝ Միմիի հետ: Նրա մեկնելուց հետո նրանք մնացել են տանը, եւ The Beatles-ի ղեկավարը հաճախ Էր այցելում այստեղ:
Երկու ննջասենյակով քոթեջը Վուլթոն նախկին գյուղի պատմական կառույցներից մեկն Է, գյուղ, որը 20-րդ դարի սկզբին մտել Է Լիվերպուլի կազմի մեջ: Դրանում պահպանվել Է տախտակե հին հատակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



