Հատուկ գործողություն Ադրբեջանում. ավելի քան 50 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Գախի շրջանի իրավապահ մարմինները նախօրեին հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 58 մարդու, որոնց մեղադրում են կրոնական հավաքներ կազմակերպելու եւ կրոնական գրականություն տարածելու մեջ:
Trend-ի փոխանցմամբ՝ Գախի շրջանի բնակիչ Գիվի Հուսիշվիլիի տանը ապօրինի հավաքներ են անցկացրել կրոնական աղանդի հետեւորդները, որի գործունեությունն արգելված է օրենքով:
Ձերբակալվածների թվում կա Գախի 44, Զաքաթալլիի 9 եւ Բաքվի 5 բնակիչ:
Տանը, որտեղ հավաքներ են կազմակերպվել, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 19 DVD սկավառակ, 212 կրոնական գիրք, որոնք հաշվառված չեն եղել Ադրբեջանի հոգեւոր կրթության պետական հանձնաժողովի կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



