Ադրբեջանը փորձում է հրադադարի ռեժիմի խախտան պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ԱԳՆ-ն փորձում է հրադադարի ռեժիմի խախտան պատասխանատվությունն ուրիշի վրա բարդել՝ Հայաստանին մեղադրելով համաձայնությունները չկատարելու մեջ:
Մասնավորապես, մեկնաբանելով վերջին շրջանում շփման գծում լարված իրադրությունը՝ Ադրբեջանի ԱԳն մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Զատկի եւ Նովրուզի շրջանում խաղաղության պահպանման համաձայնությունը չկատարելու մեջ մեղավոր է հայկական կողմը:
ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու եւ հրադադարի ռեժիմի պահպանման համար Հայաստանի զինված ուժերը պետք է «դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված շրջաններից»:
Դրանով նախորդ օրերին հրադադարի ռեժիմն ակտիվորեն խախտած Ադրբեջանը, որը իրադրությունը լարելով «նախապատրաստական աշխատանքներ» էր կատարում, ամփոփել է այդ ամենը՝ դրանում մեղադրելով Հայաստանին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ գնդակոծություններից վիրավորվել է Հայաստանի եւ ԼՂՀ 2 հաղաղ բնակիչ:



