Եվրոպայում 14 տարում առաջին անգամ աճել է ավտովթարների զոհերի թիվը
INTERNATIONAL NEWSԵվրոպայում 2015-ին ավտովթարներից մահացածների թիվը 14 տարում առաջին անգամ աճել է: Այս մասին հայտնում է Die Welt-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցը, որը պետք է հրապարակվի ավելի ուշ: Փաստաթղթի համաձայն՝ 2015-ին Եվրամիությունում ավտովթարներից զոհվել է 26 հազար մարդ, ինչը 300-ով ավելի շատ է, քան նախորդ տարի:
Պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպայում 2015-ին ավտովթարներից լուրջ վնասվածքներ է ստացել 135 հազար մարդ, որոնց մեծ մասը՝ հետիոտներ, հեծանվորդներ եւ տարեց մարդիկ: Հատկապես մեծ թվով ավտովթարներ են գրանցվել Բուլղարիայում, Ռումինիայում (1 մլն մարդուն բաժին է ընկնում մահացության 95 դեպք) եւ Լատվիայում (94): Գերմանիայում այդ ցուցանիշը միջինից ցածր է՝ 43:
Եվրամիությունում 2010-ից ավտովթարների քանակը պակասել է 17 տոկոսով, ինչը վկայում է այն մասին, որ Բրյուսելը կարող է չհասնել իր առջեւ դրված նպատակին՝, այն է՝ մինչեւ 2020թ. ավտովթարների թիվը կրկնակի պակասեցնել:



