Աֆղանստանում ամերիկյան զինծառայողը երեխայի է գնդակահարել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում ԱՄՆ ավիաբազայից ոչ հեռու ամերիկացի զինծառայողը երեխայի է գնդակահարել: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Զաման Մամոձայային:
Նրա խոսքով, տղան, որի տարիքը պարզ չէ, գտնվել է Բագրամի ավիաբազայից ոչ հեռու, ձեռքին՝ ավտոմատ հրազենի նման մի բան: Ամերիկացի զինվորականը նշել է, որ նախազգուշացրել է տղային եւ խնդրել կանգ առնել: Տեղի բնակիչները փորձել են ավիաբազայի մոտ բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ցրվել են, երբ նրանց հաղորդել են միջադեպի մանրամասները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայացուցչությունը հետաքննություն է սկսել:
Բագրամ ավիաբազան գտնվում է Քաբուլից 40 կմ դեպի հյուսիս: Այն Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր բազաներից մեկն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



