Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Աղջիկների բնավորությունը՝ ըստ աչքերի գույնի

LIFE

Shabat.am-ը գրում է․

Ասում են` աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը… Տեսնենք, թե ինչ են ասում աղջիկների աչքերի գույնը իրենց բնավորության մասին:

Կանաչ աչքեր

Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից: Կանաչաչյա աղջիկները երազում են ամուսնանալ ասպետի հետ: Թեկնածուների առջև նրանք առաջադրում են մի շարք պահանջներ: Արդարության համար նշենք, որ ոչ պակաս պահանջներ էլ նրանք իրենց առջև են դնում:

Մուգ շագանակագույն (սև) աչքեր

Աչքերի այս գույն ունեցող աղջիկները չափազանց տաքարյուն և աշխույժ են: Սիրաբանությունը նրանց համար օդի պես անհրաժեշտ է: Նրանք սիրում են վայելել շրջապատի ուշադրությունը: Նրանց կյանքը մի բեմադրություն է, որտեղ նրանց վիճակված է միմիայն գլխավոր հերոսուհու դերը: Նրանց անընդհատ պետք է հավաստիացնել, որ իրենք են ամենագեղեցիկը, ամենալավը, ամենախելացին: Առանց հաճոյախոսությունների այս չափաբաժնի նրանք անվստահ են զգում: Այս աղջիկները ձգտում են իշխանության, նրանք ագրեսիվ են և նախաձեռնող: Շուտ են նեղանում, սակայն շուտ էլ մոռանում են վիրավորանքները: Նրանք անմիջական են, հեշտ են հաստատում նոր ծանոթություններ և շատ լավ հումորի զգացում ունեն, որ կյանքի դժվարին պահերին վերածվում է ցինիզմի: Նրանք խանդոտ են, սակայն ձգտում են չբարձրաձայնել դրա մասին: Նրանք սիրում են տարբերվել ամբոխից և տանել չեն կարողանում, երբ իրենց ճնշում են:

Բաց շագանակագույն աչքեր

Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու պրոցեսը, ինչը հաճախ չի հասնում երազանքը իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ նրանք այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նրանք նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել:

Երկնագույն աչքեր

Այս աղջիկներն այնքան ռոմանտիկ ու երազկոտ են, որ եթե իրենց կյանքում բացակայում են իսկական զգացմունքներն ու էմոցիաները, ապա նրանք լիովին ի վիճակի են դրանք հորինել: Սակայն վառ արտահայտված զգացմունքայնությունը խոչընդոտ չի հանդիսանում բազմաթիվ սիրավեպերի և թեթևամիտ ինտրիգների համար: Իրենց երկրորդ կեսին նրանք բավականին ուշ են հանդիպում: Նրանք շատ խոցելի են, նրանց հեշտ է վիրավորել կամ զայրացնել, շատ ավելի դժվար է արժանանալ նրանց ներմանը: Այս աղջիկները կարող են անգամ տարիներ անց բառ առ բառ կրկնել իրենց հասցված վիրավորանքները: Նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, նրանք հաճախ են ընկնում դեպրեսսիայի մեջ: Շատ հաճախ այս աղջիկների մոտ ի հայտ են գալիս ամենատարբեր և ամենավառ տաղանդներ:

Կապույտ աչքեր

Կապուտաչյա աղջիկները հմայիչ են և զգացմունքային, նրանց զգացմուքները շատ ուժեղ են, եթե սիրահարվում են, ապա մինչև վերջին շունչը տրվում են իրենց զգացմունքներին: Ի դեպ նրանք ի վիճակի են նույնքան ուժգնորեն ատել նրանց, ում չեն հավանում: Նրանք սիրում են վիճել: Վիճաբանությունները նրանց թուլությունն են: Վիճաբանելիս նրանք իրենց զգում են ասես ձուկը ջրում: Կապուտաչյաները շատ սուբյեկտիվ են, որովհետև առաջին հերթին առաջնորդվում են իրենց համակրանքներով և հակակրանքներով, իսկ հետո արդեն բանականությամբ:

Մոխրագույն աչքեր

Մտածկոտ, հետաքրքրասեր, բարեհոգի և խելամիտ այս աղջիկները սիրում են պրակտիկ լինել և ամուր կանգնած են գետնին: Որպես կանոն նրանք ոչ մի տեղ չեն շտապում, սակայն դրա հետ մեկտեղ ամեն ինչ հասցնում են: Նրանք տարբերվում են հաստատունությամբ և նախընտրում են ցույց չտալ իրենց զգացմունքները: Նրանք ապավինում են առողջ բանականությանը: Նրանք երջանկանում են, եթե իրենց կողքին է հայտնվում մեկը, ով հանդիսանում է նրանց ներշնչանքի աղբյուրը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference