Թուրքիայում կանխվել է մի քանի ահաբեկչություն. Էրդողանի մամուլի քարտուղար
INTERNATIONAL NEWSԹուրք ոստիկանները և հատուկ ծառայությունների աշխատակիցները երկրում մի քանի ահաբեկչություն են կանխել, այդ թվում ահաբեկիչ մահապարտների մասնակցությամբ: Այդ մասին երկուշաբթի օրն Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, գրում է РИА Новости-ն:
«Մեր հետախուզության և ներքին գործերի նախարարության ջանքերը բերել են նրան, որ վերջին շաբաթներին մենք մի շարք ահաբեկչություն ենք կանխել: Չեզոքացվել են ահաբեկիչ-մահապարտներ, հայտնաբերվել են ականապատված մեքենաներ, զենք, պայթուցիկ սարքեր: Մենք շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ աշխատանքը»,- ասել է Կալինը լրագրողներին:
Նրա խոսքերով՝ երկրի իշխանությունները սև ցուցակ են մտցրել անձանց, որոնց մուտքը Թուրքիա արգելվել է ահաբեկչական կազմակերպություններին ներգրավվածության մեջ կասկածների պատճառով, 37 հազար մարդու ավելի քան 120 երկրից, արտաքսել են մոտ 100 երկրից ավելի քան 3 հազար մարդու:
«Ցավալի է, որ այդ արտաքսված անձանցից որոշները հետագայում ներգրավվել են Բրյուսելի կամ ավելի վաղ Փարիզի ահաբեկչություններին»,- հավելել է Կալինը:



