ՌԴ ԱԳՆ. Պալմիրայի ազատագրումը իրական հեռանկարներ է բացում Սիրիայում քաղաքական կարգավորման համար
INTERNATIONAL NEWSՊալմիրայի ազատագրումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ռազմական հաջողություններն իրական հեռանկարներ են բացում Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ քրդերի մասնակցությամբ: Այս մասին ասված է սիրիական բանակի կողմից Պալմիրայի ազատագրման հետ կապված Ռուսաստանի ԱԳ նախարարության մեկնաբանությունում:
«Ելնում ենք այն հանգամանքից, որ հակաահաբեկչական պայքարում ռազմական հաջողություններն իրական հնարավորություններ են բացում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հասնելու համար, առանց որի Սիրիայում երկարաժամկետ կարգավորումն անհնար է»,- նշել են նախարարությունում:
Ռուսական ԱԳՆ-ում հույս ունեն, որ սիրիական կողմը, որը «ներկայացնում են Սիրիայի կառավարությունն ու ընդդիմադիր խմբավորումների լայն հատվածը՝ ներառյալ քրդերին», Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքում «կկարողանա համազգային փոխզիջման հասնելու արդյունավետ ճանապարհ հարթել»:



