Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 251 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի 13 նահանգներում միաժամանակ սկսված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 251 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայում իրականացված ահաբեկչություններից հետո իրավապահ մարմինների կողմից նախաձեռնած գործողություններն ուղղված են եղել ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազամակերպության և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:
Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցել է 5 հազար ոստիկան: Այստեղ ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկի հետ բախում է տեղի ունեցել, որի հետևանքով կասկածյալը սպանվել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



