ԱՄԷ-ում հինգ մարդ է տուժել բնակելի համալիրում բռնկած հրդեհից. Gulf News
INTERNATIONAL NEWSՀինգ մարդ, այդ թվում հղի կին Է տուժել Ajman One բնակելի համալիրում մարտի 29-ին բռնկած հրդեհի հետեւանքով, համալիր, որ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հյուսիս - արեւելքի Աջմանի եւ Շարջայի Էմիությունների միջեւ ընկած սահմանին: Այս մասին հայտնել Է Էմիրությունների Gulf New s թերթը:
Հրատարակության տվյալներով՝ «հինգ մարդ աննշան վնասվածքներ Է ստացել, նրանց անհապաղ օգնություն Է ցույց տրվել տեղում»: Տուժածների թվում եղել Է հղի կին, որին տեղափոխել են հիվանդանոց՝ հեւոցով:
ԱՄԷ-ի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ Աջմանի եւ Շարջայի Էմիրությունների սահմանին իրադրությունն ամբողջ գիշեր այրվող Ajman One շենքերի համալիրում գտնվում Է հսկողության տակ: Փրկարարների տվյալներով՝ հրդեհը տեղափակված Է, եւ դրա հետագա տարածման վտանգ չկա:
Բռնկման մասին ազդանշանն ստացվել Է տեղական ժամանակով 21:45-ին (Երեւանի ժամանակով 21:45-ին՝ երկուշաբթի օրը): Երկու ժամ անց կրակը տարածվել Է գործնականում միմյանց կպած երկու շենքերում եւ ընդգրկել ավելի քան տասը հարկեր: Համալիրի բոլոր բնակիչները տարահանվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



