Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

10 զարմանալի փաստ աստղերի մասին

LIFE

Աստղերը երկնքի ամենագրավիչ օբյեկտներն են: Թեև արդեն շատ է գրվել աստղերի մասին, մարդը շարունակում է ուսումնասիրություններ կատարել տիեզերքով մեկ սփռված աստղերի մասին: Ահա աստղերի վերաբերյալ տասը հետաքրքիր փաստ, որոնց մասին նախկինում երբեք լսած չեք լինի: 

 

1. Տիեզերքում կարող է լինել մոտ սեպտիլիոն աստղ

Milky Way galaxyՈրոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:  

 

2. Ոչ, աստղերը չեն շողում

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

 

3. Արևը` իբրև երկիր մոլորակին ամենամոտ գտնվող աստղ

The Sun

Դեռևս միջնակարգ դպրոցից լսած կլինեք, որ արևը կայուն օբյեկտ է, որի շուրջ պտտվում են երկիր մոլորակն ու այլ մոլորակներ: Սակայն իրականում արևն ու արեգակնային ողջ համակարգը շարժվում են: Այն պտտվում է Ծիր Կաթինի շուրջ, սակայն շատ դանդաղ` ժամում 828,000 կմ արագությամբ: Հարկավոր կլիներ մոտ 230 տարի, որպեսզի այն ավարտեր մոլորակի շուրջ իր շրջապտույտը:  

 

4. Արևին ամենամոտը գտնվող աստղին հասնելու համար պետք կլինի 35,000 տարի

Պրոքսիմա Սենտաուրին արեգակին ամենամոտը գտնվող աստղն է, և այն Երկիր մոլորակից40,000,000,000,000 կմ հեռու է: Սա նշանակում է, որ եթե այս աստղը լույս գցի Երկրի վրա, կպահանջվի չորս տարի, նախքան լույսը կհասնի մեզ: Եթե այնտեղ ամենագնացով սլանալիս լինեիր, այնտեղ հասնելու համար կպահանջվեր 35,000 տարի:

 

5. Արևը ամեն վայրկյան տալիս է հարյուր միլիարդ ջրածնային ռումբի էներգիային հավասար էներգիա

Այն չորս միլիոն տոննա ջրածինը փոխակերպում է էներգիայի ամեն վայրկյան: Եթե միայն հնարավոր լինի օգուտ քաղել այս էներգիայից, այն կարող է ծառայել մարդկության պահանջներին 500,000 տարի: Եթե դիտարկենք մինչ այժմ մեզ հայտնի ամենամեծ աստղը, որը արևից 2,000 անգամ մեծ է, դրա արձակած էլեկտրաէներգիայի ծավալն աներևակայելի կլինի:

 

6. Մի օր արևը կմարի

Proxima Centauri

Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ 3.5միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի:

Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում:  

 

7. Ինչպե՞ս են առաջանում աստղերը

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

 

8. 1,100 տարի կպահանջվի աշխարհի ամենամեծ աստղի շուրջ շրջապտույտ կատարելու համար

VY Canis Majoris

Աշխարհի ամենամեծ աստղը 2,800,000,00 կմ տրամաչափ ունի: Կպահանջվեր 1,100 տարի ժամում900 կմ արագությամբ սլացող ինքնաթիռով նրա շուրջ շրջապտույտ գործելու համար: Գիտնականները նշում են, որ այս աստղը երկրից 1,800-ից 2,000 անգամ ավելի մեծ է:

 

9. Ինչքան ավելի մեծ է աստղը, այնքան ավելի կարճ է նրա կյանքի տևողությունը:

Եթե կարծում եք, թե մեծ աստղերը պակաս խոցելի են, քան փոքր աստղերը, ապա դուք սխալվում եք: Ավելի մեծ աստղերը ջրածնի ավելի բարձր ծավալով են օժտված, սակայն նրանք սպառում են իրենց էներգիան ավելի արագ, քան փոքր աստղերը

 

10. Եթե նայում եք աստղերին, նայում եք անցած ժամանակին 

Ենթադրվում է, որ ամենամեծ աստղը 4,900 լուսնային տարով հեռու է Երկիր մոլորակից: Եթե դրան նայում եք հիմա, դուք տեսնում եք, թե ինչպիսին է այն եղել 4,900 տարի առաջ: Սա իրոք զիլ է:

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice