ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա
INTERNATIONAL NEWSՊալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում Է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել Է նա:
Սակրավորները պետք Է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:
Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել Է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել Է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



