Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են Քերիի պայուսակի պարունակության մասին
INTERNATIONAL NEWSՊայուսակում, որն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ինքն Էր տանում Մոսվա կատարած այցի ընթացքում, եղել են բանակցությունների փաստաթղթեր, պատմել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբովը: Մարտի 29-ին այս մասին հայտնել Է «Ինտերֆաքսը»:
«Դրանում եղել են պարզապես Լավրովի եւ Պուտինի հետ բանակցությունների փաստաթղթերը»,- ասել Է Ռյաբովը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի հանդիպումը կայացել Է մարտի 24-ին: Կրեմլում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցի սկզբում Պուտինն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ինքնաթիռից ինքն Էր տանում իր ճամպրուկը, եւ կատակով ենթադրել Է, որ նա իր հետ փող Է բերել Ռուսաստանի հետ սակարկելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



