Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ նշաններ են պարունակում դեմքի կնճիռները

LIFE

Յուրաքանչյուրիս դեմքի վրա կարելի է մանր կնճիռներ նկատել: Արդյոք գիտե՞ք, որ այդ կնճիռները կարող են ավելի շատ բան ցույց տալ, քան պարզապես տարիքը:

Բժիշկների կարծիքով՝ դեմքն ու դրա արտաքին տեսքը սերտ կապված են մարմնի տարբեր կետերի հետ: Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր զննեք ձեր դեմքը, կնկատեք, թե  ինչ ազդանշաններ է ուղարկում ձեր օրգանիզմը ձեզ:  Դեմքի յուրաքանչյուր գիծ և կնճիռ իր յուրահատուկ նշանակությունն ունի: Անգամ պիգմենտային հետքերի ի հայտ գալը պատահական չէ: Ձեզ ենք ներկայացնում կնճիռների նշանակությունը՝ կախված դրանց տեղայնությունից:

1. Հորիզոնական գծեր՝ ճակատին:

1

Այս գծերը հաճախ անվանում են անհանգստության գծեր, քանի որ դրանք մեծ քանակությամբ սթրես են կուտակում: Եթե նմանատիպ կնճիռներ ունեք, նշանակում է՝ ձեզ հաճախ է պետք հանգստանալ և լիցքաթափվել:  Այս հատվածը նաև սերտ կապված է  ստամոքսի հետ: Հնարավոր է՝ չափից շատ շաքար եք օգտագործում: Կամ ձեր սննդակարգում յուղոտ կերակուրներ են ներառված:

2. Կնճիռներ՝ աջ հոնքին մոտ:

2

Այս հատվածի ուղղահայած կնճիռները լյարդի խանգարման նշան են: եթե ցանկանում եք, որպեսզի այս կնճիռներն անհետանան ձեր դեմքից, նախ՝ բուժեք լյարդը:  Ավելի շատ կանաչ բանջարեղեններ, քաղցր մրգեր կերեք: Պակասեցրեք սուրճի, աղի և կծու ուտելիքների օգտագործումը:

3. Կնճիռներ՝ ձախ հոնքին մոտ:

3

Դեմքի այս հատվածը կապված է փայծաղի հետ: Այս օրգանի աշխատանքը  կարող է խախտվել չափից շատ շաքար օգտագործելու պատճառով: Պարզապես պակասեցրեք այս մթերքը ձեր սննդակարգում:

4. Քթի վերին հատվածը՝ հոնքերի արանքում:

4

Այս կնճիռները հազվադեպ են հանդիպում, սակայն, այնուամենայնիվ, շատերի մոտ դրանք ի հայտ են գալիս նաև այս հատվածում: Սովորաբար դրանց ի հայտ գալն այս հատվածում  սեզոնային ալերգիայի պատճառ է:

5. Աչքերի անկյունների կնճիռներ:

5

Կնճիռների այս հայտնի տեսակն  անվանում են նաև «гусиные лапки»: Եթե երբեք չեք լսեք դրանց մասին, նշանակում է՝ հազվադեպ եք ծիծաղում: Այլապես այս կնճիռնրը ձեզ մոտ նույնպես ի հայտ եկած կլինեին:  Այս կնճիռները միայն մեկ դեպքում կարող են խնդիր առաջացնել, եթե այս հատվածների կնճիռները խորն են ու առավել նկատելի: Սա կարող է տեսողական խնդրի արագ զարգացման նշան լինել: Բացի այդ, այս կնճիռները կարող են մի քանի ներքին օրգանների հետ կապված լինել. ստամոքս, երիկամներ և լյարդ:

6. Աչքերի նեքևի հատվածներում պարկեր կամ շրջանակներ:

6

Բոլորս էլ վաղ թե ուշ սկսում ենք նկատել նման երևույթներ մեր աչքերի ներքևի հատվածներում, երբ լավ չենք քնում: Սակայն, եթե դրանք սկսել եք ավելի հաճախ նկատել, ապա հնարավոր է՝ երիկամների խնդիր ունեք: Ավելի շատ մրգեր և բանջարեղեն կերեք, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ հեղուկ օգտագործեք: Հատկապես մեծ պարկերը կարող են արյունատար համակարգի խնդիրների նշան լինել:

7. Պիգմենտային բծեր՝ այտերին:

7

Եթե ձեր այտերին նկատել եք բաց կամ մուգ գույնի պիգմենտային բծեր, ապա սա կարող է մի քանի ներքին օրգանների վատ աշխատանքի հետ կապված լինել: Նախ՝ լավ չեք սնվում: Ապա՝ ծխում եք: Ինչպես նաև՝ արդեն վաղուց խնդիրներ ունեք թոքերի հետ: Սկսեք շնչառական վարժություններ կատարել:

8. Կորյակներ քթի ծայրին:

8

Քթի ծայրին ի հայտ եկած կորյակներն ու կարմրությունը նշան են, որ արյան շրջանառությունը լավ չի կատարվում օրգանիզմում: Մեծ ռիսկ կա, որ արյան ճնշման խնդիրներ կարող են առաջ գալ:

9. Կնճիռներ՝ բերանի անկյուններում:

9

Շատերն այս հատվածում ունեն կնճիռներ: Այս հատվածը սերտ կապված է հաստ աղիի հետ: Այս ներքին օրգանի մասին հազվադեպ ենք մտածում, սակայն սա կարևորագույն օրգաններից մեկն է:

10. Ծիծաղի կնճիռներ:

10

Սովորաբար այս հատվածում խորը կնճիռներ ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր բարձր և հաճախ են ծիծաղում: Մյուս կողմից, եթե հաճախ չեք ծիծաղում, սակայն այս կնճիռները, այնուամենայնիվ, անհանգստացնում են ձեզ, ուրեմն դրանք կարող են նշան լինել, որ խնդիրներ ունեք ենթաստամոքսային գեղձի հետ:

11. Վերին շրթունքի կնճիռներ:

11

Ոչ բոլորի մոտ են այս կնճիռներն ի հայտ գալիս ծերության տարիքում: Սակայն նրանք, ում մոտ կան այս կնճիռները, գրեթե միշտ մոլի ծխող են լինում: Ծխելն այս հատվածում ի  հայտ եկած կնճիռների միակ պատճառն է: Այս հատվածը նաև կապված է փայծաղի հետ:

12. Հետքեր՝ շուրթերին:

12

Շրթունքների վրա հետքերի ի հայտ գալը կարող է մի քանի բացատրություն ունենալ: Դրանք հնարավոր է՝ արյան վատ շրջանառության նշան են, կամ խնդիրներ կան՝ հաստ աղիի և լյարդի հետ կապված:

13. Կրկնակզակ:

13

Բոլոր նրանք, ում մոտ կրկնակզակ է ի հայտ գալիս, ավելորդ քաշի խնդիրներ ունեն:

14. Բիբի շուրջ շրջանակ:

14

Եթե աչքերի բիբի շուրջ շրջանակ եք նկատել, ապա խոլեստերինի մակարդակը բարձր է ձեր օրգանիզմում:

15. Ճակատի անկյուններում ընդգծված երակներ:

15

Եթե քունքի հատվածում նկատել եք ընդգծված երակներ, ապա հնարավոր է՝ սա  հիպերտոնիայի  նշան է: Ակնհայտ է, որ ձեզ անհրաժեշտ է սթրեսի դեմ մի բան անել:

16. Կնճիռներ շրթունքի ներքևի հատվածում:

16

Շրթունքի ներքևի հատվածի կնճիռները նշան են այն բանի, որ մեր կյանքում չափից շատ բացասական և հոռետեսական բաներ կան:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference