Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական շոուբիզնեսի ո՞ր երգչուհուն է Արմեն Աշոտյանը նվիրել իր նոր երգը

LIFE

Blognews.am-ը գրում է.

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ անակնկալ ունի կանանց համար. պարբերաբար իր հեղինակային երգերը հանրությանը ներկայացնող քաղաքական գործիչը Մայրության և գեղեցկության տոնին լսարանի դատին կհանձնի իր նոր երգը, այս անգամ՝ Անչոկի կատարմամբ:

BlogNews-ը երգի առաջին ունկնդիրներից է եղել և հետևել է Աշոտյանի ու Անչոկի էմոցիաներին և տանգոյին՝ առաջին անգամ երգի ձայնագրությունը լսելիս: Անչոկը երգի 2 տարբերակ էր ձայնագրել՝ լիրիկական և ավելի պայծառ: Աշոտյանի սրտին դիպավ լիրիկական տարբերակը, քանի որ, ըստ նրա, այն արտացոլում էր լուսավոր թախիծը, որ կա խոսքերում: Անչոկը համաձայնեց Աշոտյանի ընտրության հետ: Իր խոսքով՝ կարևորում է նրա կարծիքը՝ նախ՝ որովհետև իր շատ լավ ընկերն է, երկրորդ՝  նա է հեղինակը։

BlogNews-ի հետ զրույցում Աշոտյանը հայտնեց, որ երգի խոսքերը գրել է տասը տարի առաջ և նույնիսկ չի պատկերացրել, որ մի օր այն կարող է երգ դառնալ: «Ես առաջինը գրում եմ խոսքերը, այնուհետև իմ բանաստեղծություններից մի քանիսը դառնում են երգեր։ Երբ պահը եկավ ու հասկացա, որ այս ստեղծագործությունը երգ է դառնալու, հասկացա, որ Անչոկից լավ ոչ ոք չի կարող երգել այն, որովհետև նա և՛ զգացմունքային երգչուհի է, և՛ շատ հզոր ձայնային տվյալներ ունի։ Նա իր ամեն կատարման մեջ հոգի է դնում և ավելի շատ է ընկալում իմաստը, քան նույնիսկ հեղինակը։ Այսօր, լսելով երգը, ևս մեկ անգամ հասկացա, որ ճիշտ  ընտրություն եմ արել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իր ստեղծագործությունների առաջին ունկնդիրը հենց  ինքն է լինում: «Ես շատ վատ եմ երգում և եթե իմ վատ կատարմամբ հավանում եմ ձայնագրությունը, խիզախում եմ այն ուղարկել որևէ մեկին։ Այս երգն այնքան էի հավանել, որ հենց իմ կատարմամբ ուղարկեցի Անչոկին։)»,- խոստովանեց նա ու երգչուհուն խնդրեց ջնջել այն:)

Անչոկն էլ հիշեց, որ իրենց առաջին համագործակցությունը եղել է տասը տարի առաջ, երբ կատարել է Աշոտյանի «Волна воспоминаний» երգը: «Շատ գեղեցիկ, բայց տխուր երգ է՝ ռուսերենով,  որը ռուսական  հացաքածուներում էլ տեղ գտավ, թեև ո՛չ իմ, ո՛չ Աշոտյանի անունը որևէ տեղ չէր նշվել,- ասաց երգչուհին ու հավելեց,- Մոտ մեկ տարի առաջ Արմենն ասաց, որ նոր երգ է գրել, որը ցանկանում է ես կատարեմ, ասացի՝ սիրով և ստացա այս նվերը։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, այս անգամ ավելի լուսավոր երգ է։ Թեև երգը տառապանքի ու ցավի մասին չէ, երաժշտության մեջ լուսավոր մի թախիծ կա»։

Աշոտյանը նկատեց, որ  երգը որևէ կնոջ նվիրված չէ, միաժամանակ՝ նվիրված է մի քանիսին. «Իմ երգերի մեջ միշտ հավաքական զգացողություններ կան։ Կարելի է ասել, այս ստեղծագործությունը կյանքի տարբեր փորձերի համադրությունների արդյուքնում է ծնվել։ Ինձ համար երգում լուսավոր թախիծ կա, որովհետև սերը չի կարող միայն երջանկություն լինել։ Երջանկության հասնելու համար պետք է որոշակի ապրումների միջով անցնել. համաշխարհային գրականությունը, հատկապես, պոեզիան ուսումնասիրելիս էլ տեսնում ենք, որ շատ քիչ ստեղծագործություններ են բխել երջանկությունից և տառապանքի արդյունք չեն»։

Անդրադառնալով տեսահոլովակ նկարահանելու հավանակությանը՝ նրանք հայտնեցին, որ ամեն բան կախված է հանրության արձագանքից: Աշոտյանը նշեց, որ երգի խոսքերը կարծես փոքրիկ ֆիլմ ներկայացնեն. «Կարծում եմ՝ ամեն  ունկնդրի մոտ որոշակի տեսապատկերներ կհիշվեն սեփական կյանքից: Ինձ, կարծում եմ՝ նաև Աննայի համար ամենակարևորն այն է, որ շնորհանդեսից հետո երգն ապրի իր կյանքով։ Ըստ իս՝ հավակնություններ ունենք, որ ապրիլի 7-ին երգը գեղեցիկ նվեր կդառնա, կանանց և աղջիկների համար»։ Անչոկն էլ նկատեց, որ կան երգեր, որոնք այնքան լավն են, որ առանց տեսահոլովակի էլ են ապրում: «Յուրաքանչյուր երգ կատարելիս ցանկություն կա նաև տեսահոլովակ ունենալ, սակայն դա կախված է հանդիսատեսի արձագանքից, ոչ թե երգի լավը կամ վատը լինելուց»,- ասաց երգչուհին:

Աշոտյանի մոտ ավանդույթ է ձևավորվում ամեն տարի Ապրիլի 7-ին հեղինակային երգ ներկայացնելը, այնպես որ, քաղաքական գործչի երաժշտաբազայում նոր խմորումներ են սկսվել հաջորդ տարվա համար:) Մինչ այդ, նրանից տեղեկացանք, որ ունի նաև այս երգի ռուսերեն տարբերակը, որը ևս առաջիկայում կներկայացնեն Անչոկի կատարմամբ:

  

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference