Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը. Ռոլանդ Գասպարյանի կինն՝ իր եւ ամուսնու հարաբերությունների մասին

LIFE

Կանանց տոների մեկամսյակի, նվերների ու անակնկալների, ինչպես եւ ինքնաբավ կին լինելու մասին Life.panorama.am-ը խոսել է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի կնոջ՝ «Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանի հետ:

Մեզ հետ զրույցը Գոհարը նախ շնորհավորեց բոլոր կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ, ապա պատմեց իրենց տանն անցնող մեկամսյակից.

«Նախ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մաղթում շատ ժպիտներ եւ գունավոր օրեր: Պետք է ասեմ, որ մեր փոքրիկ ընտանիքում սիրում ենք նշել անխտիր բոլոր տոները, իսկ կանանց մեկամսյակը բացառություն չէ: Ռոլանդը մի հետաքրքիր սովորություն ունի՝ կապ չունի, թե ինչ տոն է, նա սիրում է նվերները մատուցել ուղիղ կեսգիշերին, երբ օրը փոխվում է»,- նշեց Գայանեն ու թեմայի շուրջ պատմեց բոլորովին վերջերս  ամուսնու մատուցած անակնկալի մասին.

«Այն, որ Ռոլանդը սիրում է անակնկալներ ու նվերներ մատուցել, վաղուց գիտեմ, բայց երբեմն նա գերազանցում է իմ պատկերացումները: Օրինակ սիրահարների տոնին կրկին ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը, որին բացարձակ չէի սպասում»:

Գայանեն չգիտի ամուսնուն ռոմանտիկ մարդ համարի, թե չէ, բայց մի բան հաստատ է.

«Թե որքանով դա ռոմանտիկ տեսակի հետ կապ ունի, չգիտեմ, բայց որ նա սիրում է անպատճառ նվերներ  ու ծաղիկներ ինձ մատուցել, դա հաստատ է»:

Ի դեպ, Գայանեն այն կանանցից չէ, ով հուշում է ամուսնուն, թե ինչ նվերներ ստանա.

«Նվերների առումով աշխատում եմ ամուսնուս շատ չմիջամտել, քանի որ նա ինձ շատ լավ է ճանաչում ու գիտի, թե այդ պահին ինձ ինչ է հարկավոր, կամ թե ինչ կուզենայի ունենալ: Միշտ հիացել եմ Ռոլանդի ճաշակով, նրան շատ եմ վստահում»,- նկատեց պարուհին:

Գայանեի համար կնոջ կատարյալ կարգավիճակը մայրանալն է.

«Երբ կինը մայր է դառնում, նա իսկապես կատարյալ է դառնում, հենց այդ ժամանակ էլ ընտանիքը դառնում է լիարժեք, այդ թվում կինն էլ այդ ժամանակ է իրեն լիարժեք կին զգում. Մեր ընտանիքում դեռեւս սպասում ենք այդ լիարժեքությանը, հուսամ Աստված շուտով մեզ էլ կպարգեւի այդ երջանկությունը»,- նշեց նա:

Չնայած նրան, որ Գայանեն ու Ռոլանդը համարվում են հայտնի ժամանակակից զույգերից մեկը, միեւնույն է, Գայանեի համար շատ կարեւոր է պահպանել հայ կնոջ կերպարը, իսկ հայ կնոջ վերաբերյալ իր պատկերացումները կոնկրետ են.

«Իմ պատկերացումների հայ կինը պետք է լինի առաքինի, հոգատար ու նվիրված իր ընտանիքին: Իրականում այս երեք հատկանիշների մեջ ներառված են շատ կարեւոր մանրուքներ, որոնցով հայ կինը մշտապես տարբերվել եւ իր կայուն տեղն է ունեցել»,- նշեց նա:

Գայանե Գովհաննիսյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմեց իր թուլությունների եւ առավելությունների մասին.

«Չգիտեմ՝ որքանով է դա մարդկանց համար թուլություն դիտարկվում, բայց ես շատ հուզվող մարդ եմ, կարող եմ մի փոքր բանից անմիջապես հուզվել, ուզում եմ ամեն կերպ օգտակար դառնալ տվյալ իրավիճակում, կամ տվյալ մարդու համար, իսկ այ առավելություններիս մասին դժվար է խոսել, չեմ կարող ինքս իմ մասին խոսել ու պարծենալ ինձնով»,- անկեղծորեն պատմեց Գայանեն:

Նա չթաքցրեց նաեւ, որ չափավոր կամակոր ու խորամանկ է.

«Կարծում եմ յուրաքանչյուր կին պետք է չափավոր կամակոր ու խորամանկ լինի, քանի որ դա կնոջը բնորոշ հատկանիշներ են»:

Մշտապես խնամված տեսքով հանդես եկող պարուհին շեշտեց նաեւ, որ գեղեցկությունը ունի շատ ավելի կարեւոր գաղտնիք, քան շպարն ու դիետաները.

«Կնոջ խնամված լինելը կախված չէ շպարից, գլխավորը անգամ տանը լինել խնամված ու կոկիկ: Իսկ այ կատարյալ գեղեցկության համար գլխավորը սերն է թե տղամարդուդ նկատմամբ, թե աշխատանքիդ, դրանք կնոջը առանձնահատուկ ոգեւորություն ու հմայք են հաղորդում»,- նշեց նա:

Իսկ վերջում Գայանեն կիսվեց իր ներդաշնակի ընտանիքի օրինակով.

«Ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու համար նախ հարկավոր է երկկողմանի հարգանք եւ վստահություն: Միայն կինը, կամ միայն տղամարդը չի կարող պահել այդ ներդաշնակությունը: Ժամանակի ընթացքում զույգերը կամ հասնում են դրան կամ չի ստացվում. Մեր զույգի միջեւ ամեն բան փոխադարձ է»,- ավարտեց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference