Առաջին 30 րոպեների ընթացքում միջինից ցածր ֆուտբոլ խաղացինք. Կարեն Բարսեղյան
SPORTՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը կարծում է, որ Դանիայի դեմ տնային խաղում իր սաները միջինից ցածր ֆուտբոլ են խաղացել: Խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Բարսեղյանը նշեց, որ հանդիպման առաջին 30 րոպեները թիմը շատ վատ է անցկացրել: «Խնդիրներ առաջին երեսուն րոպեների ընթացքում կային, ս ակայն հետո կարողացանք վերադասավորվել և մնացած ժամանակահատվածը լավ անցկացրեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բարսեղյանը:
Անդրադառնալով թիմի նորեկ Դավիթ Արշակյանի խաղին՝ Կարեն Բարսեղյանը նշեց, որ նրա խաղը նորմալ է գնահատում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նա ավելի լավ կխաղա:
Բարսեղյանն ընդգծեց, որ սպասում էր, որ խաղի երկրորդ հատվածում իր ֆուտբոլիստները խնդիրներ են ունենալու հատկապես պաշտպանությունում, քանի որ բացի Արթուր Քարտաշյանից բացի բոլոր ֆուտբոլիստները խաղային պրակտիկայի պակաս ունեն: «Ես չէի սպասում, որ խաղի սկզբում մենք խնդիրներ կունենայինք: Բայց փառք ու պատիվ տղաներին, որ, չունենալով խաղային պրակտիկա, կարողացան լավ հանդիպում անցկացնել հզոր մրցակցի դեմ»,- ընդգծեց Կարեն Բարսեղյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով՝ Դանիան շատ ուժեղ հավաքական ունի, որը լուրջ հաջողությունների է հասնելու Եվրոպայի առաջնությունում: