Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Բյուրականցիները կբուժվեն նորակառույց ամբուլատորիայում

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ մասնակցել է Բյուրականի բժշկական ամբուլատորիայի բացմանը։ Այն «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով 2016 թվականին կառւցվող 5 ամբուլատորիաներից մեկն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումը մեկնարկել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա  Պատուրյանի օրհնության կարգով:

Բացի համայնքի 5 տոկոս ներդրումից, անձնական մասնակցություն է ունեցել նաև Բյուրական համայնքի նախկին բնակիչ, արդեն շուրջ 20 տարի Մոսկվայում ապրող «Արմգրուպ» շինարարական ընկերության տնօրեն Տարիել Մարգարյանը։ Հավատարիմ մնալով իր խոստմանը` նա շտապօգնության մեքենա է նվիրաբերել համայնքին: Ժամանակակից որոշ սարքավորումներով հագեցած մեքենայի աշխատանքն էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` նաև այլ համայնքների բնակչության համար հնարավորություն ընձեռելով ժամանակակից չափանիշներին համապատասխան առանային բուժօգնություն ստանալ:   

«Հերթական գյուղական ամբուլատորիայի բացումն է, որը հաստատում է ՀՀ կառավարության մոտեցումները.  այն է` շեշտադրել  բուժօգնությունն առաջնային օղակը և իրականացնել  բնակչությանն առողջ պահելու  ծրագրեր»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` ամբուլատորիան պետության, միջազգային  կազմակերպության, համայնքի, ինչպես նաև անհատ ներդրողի փայլուն    համագործակցության արդյունք է:

Նախարարը ողջունել և օրինակելի է համարել  նաև բարերարի` հետագայում շտապօգնության մեքենան,  ինչպես նաև  ամբուլատորիան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցնելու  ցանկությունը:  

1950-ականներին կառուցված անհարմարավետ, վատթար վիճակում գտնվող  շենքից հետո անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով հագեցած նորակառույց, ժամանակակից  ամբուլատորիան բարձր է գնահատվել ներկա գտնվող բազմաթիվ բնակիչների կողմից։

«Ցանկանում եմ բնակչության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին, ով անձնական  մեծ ներդրում ունի այս գործում»,- ասել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Բյուրական համայնքում նոր ամբուլատորիայի կառուցման և հագեցման նպատակով ներդրվել է շուրջ 73.7 մլն ՀՀ դրամ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրի շրջանակում ԲԱ-ի  երեք բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: Ամբուլատորիան սպասարկում է Բյուրական, Անտառուտ և  Օրգով  համայնքների շուրջ 5200 բնակիչներին։

ՀՀ առողջապահության նախարարը մարզային այցը եզրափակել է Աշտարակի բժշկական կենտրոնում, ուր մարզպետի մասնակցությամբ բուժանձնակազմի հետ  քննարկվել են բժշկական հաստատության զարգացման հնարավորությունները:

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine