Աբովյանում ակորդեոնով հարվածել են 68-ամյա կնոջ գլխին. տուժածը հոսպիտալացվել է
SOCIETYՀիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հունիսի 3-ին, ժամը 13.10-ին հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվարի» կոչվող այգու մեջ ակորդեոնով խփել են գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



